Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը հայտնել է, որ աչքի ընկած ռազմարդյունաբերողները նախարարության կողմից էլ շնորհակալագրեր են ստացել։
Հայ-ադրբեջանական սահմանային լարվածության օրերին ակտիվ մասնակցություն ունեցած մի շարք ռազմարդյունաբերողներ պարգևատրվել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ։ Լուրը Facebook-ի իր պաշտոնական էջում հայտնել է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը։
«Քիչ առաջ ստացա վարչապետի՝ Տավուշի մարզի հայ-ադրբեջանական սահմանային մարտերին ռազմարդյունաբերական սուբյեկտների ակտիվ մասնակցության համար մի շարք անձանց պարգևատրման մասին որոշումը»,- գրել է նախարարը։
Նա նաև տեղեկացրել է, որ ավելի վաղ մի շարք ընկերություններ շնորհակալագրեր էին ստացել ՀՀ ԲՏԱ նախարարության կողմից։
«Շնորհավորենք և նորանոր ձեռքբերումներ մաղթենք ռազմարդյունաբերողներին՝ ի փառս մեր հայրենիքի»,- հավելել է նախարարը։
Հիշեցնենք, որ հուլիսի 12–ից իրավիճակը սրվել էր հայ–ադրբեջանական սահմանի Տավուշի հատվածում։ Հուլիսի 12–ին` ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները ՈւԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձեր էին արել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ավտոմեքենան, վերադարձել էին իրենց դիրքեր:
Դրանից հետո հակառակորդը պարբերաբար վերսկսում էր գնդակոծությունն ինչպես հայ դիրքապահների, այնպես էլ բնակավայրերի ուղղությամբ։
Պաշտոնական տվյալներով՝ Ադրբեջանն ունի 13 զոհ, վիրավորների մասին որևէ բան չի հաղորդվում, իսկ հայկական կողմը 5 զոհ ունի, 36 վիրավոր (ևս մեկը խաղաղ բնակչությունից)։
Ադրբեջանական հրետակոծությունների հետևանքով շուրջ 100 շենք-շինություններ են սկսել։ Դրանց վերականգնման աշխատանքները սկսվել են անմիջապես հրետակոծությունից հետո։
19:33
17:49
17:36
17:25
17:18
17:02
13:48
13:25
13:11
12:55
11:13
10:54
10:35
10:19
10:02
15:22
11:12
10:45
10:19
10:03
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03