Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Աբաս Բադախշան Զոհուրիին։ ԱԻ նախարարությունից հայտնում են, որ Ֆելիքս Ցոլակյանը շնորհավորել է դեսպանին նշանակման կապակցությամբ, հաջողություն է մաղթել առաջիկա գործունեության ընթացքում։
Կողմերը կարծիքներ են փոխանակել երկու երկրների համապատասխան կառույցների միջև հետագա համագործակցության հեռանկարների՝ մասնավորապես սահմանային գոտիներում համատեղ փրկարարական վարժանքների անցկացման հնարավորությունների և այլ ուղղություններով գործակցության զարգացման շուրջ:
Աբաս Բադախշան Զոհուրին շնորհակալություն է հայտնել ընդունելության համար, ընդգծել, որ Իրանի և Հայաստանի միջև պատմամշակութային դարավոր կապերը պարտավորեցնում են ամրապնդելու նաև գործակցային հարաբերությունները:
Զրույց-քննարկման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել ակտիվացնել փոխադարձ հանդիպումները ոլորտի կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, վեր հանել համատեղ նախագծերը՝ կյանքի կոչելու և տրամաբանական ավարտին հասցնելու նպատակով:
«Բազմաթիվ անելիքներ ունենք երկկողմ հարաբերություններն առավել ամրապնդելու և գործնական դաշտ ստեղծելու առումով: Միշտ պատրաստակամ ենք անհրաժեշտության դեպքում արձագանքել և մեր ուժերի ներածին չափով աջակցել հարևան Իրանի բարեկամ ժողովրդին»,-նշել է նախարար Ցոլակյանը:
Հանդիպման վերջում նախարարն ու դեսպանը փոխանակվել են հուշանվերներով:
10:47
10:23
10:09
09:44
09:18
09:02
20:23
19:28
19:05
18:49
18:24
18:07
15:29
15:04
14:35
14:14
13:06
12:33
12:09
11:14
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33