Չինաստանի մայրաքաղաքում կորոնավիրուսով վարակված վերջին երկու հիվանդը դուրս են գրվել հիվանդանոցից․ քաղաքի բուժհաստատություններում համավարակի սկզբից ի վեր առաջին անգամ որևէ վարակակիր չի մնացել, գրում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում տալով Հիգիենայի և առողջապահության հարցերով պեկինյան հանձնաժողովի հայտարարությանը։
Նշվում է, որ վիրուսի տարածման ամբողջ ընթացքում Պեկինում հայտնաբերվել է 935 վարակակիր, որից 335-ը՝ հունիսին «Սինֆադի» շուկայում տեղի ունեցած բռնկման ընթացքում։ Այժմ քաղաքում թուլացված հակահամաճարակաբանական միջոցառումներ են գործում․ այսպես՝ փողոցներում դիմակ կրելը պարտադիր չէ, սակայն այս թույլտվությունը չի գործում հանրային տրանսպորտից օգտվողների, ինչպես նաև խանութներ, կինոթատրոններ, պետական հիմնարկություններ և նմանատիպ մարդաշատ այլ վայրեր այցելողների համար։
Վիճակագրության համաձայն՝ մայրցամաքային Չինաստանում կորոնավիրուսի վարակակիրների 94,13%-ը բուժվել է հիվանդությունից։ 2019 թվականի դեկտեմբերից ի վեր վարակվածների թիվը հասել է 84,9 հազարի, վերջին յոթ օրում ընդհանուր հայտնաբերվել է 108 վարակման դեպք։ Ապրիլի 15-ից ի վեր երկրում մահվան ելքով դեպքեր չեն գրանցվել, մահացության ցուցանիշը կազմում է 5,45% (հիվանդությունից մահացել է ավելի քան 4,6 հազար մարդ)։ Տեղական բուժհաստատություններում գտնվում է 347 հիվանդ, որից յոթի վիճակը գնահատվում է ծանր։
23:16
23:12
22:33
19:04
18:49
18:23
17:56
17:43
17:27
16:52
16:35
16:18
15:53
15:38
15:21
15:04
14:52
14:36
14:23
14:09
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:43
09:35
09:24
09:16
09:02
09:57
09:45
09:34
09:26
09:15
09:02
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02