Հյուսիսային Կորեայի պետական ԶԼՄ-ները չորեքշաբթի հրապարակել են երկրի առաջնորդ Կիմ Չեն Ընի՝ քաղբյուրոյի նիստում արված լուսանկարները, որի ժամանակ ԿԺԴՀ-ի առաջնորդը նախազգուշացումներ է արել կորոնավիրուսի և վերահաս թայֆունի մասին, գրում է Daily Mail-ը։
Ինչպես նշում է աղբյուրը, ԿԺԴՀ-ի առաջնորդի լուսանկարները ԶԼՄ-ներում են հայտնվել վերջինիս առողջական վիճակի վատթարացման վերաբերյալ խոսակցությունների ֆոնին, որոնք սրվել էին Հարավային Կորեայի հանգուցյալ նախագահ Կիմ Դե Չժունի նախկին օգնական Չան Սոն Մինի պնդումներից հետո առ այն, որ Կիմ Չեն Ընը կոմայի մեջ է, և որ նրան փոխարինում է կրտսեր քույրը՝ Կորեայի աշխատավորական կուսակցության կենտրոնական կոմիտեի քարոզչության բաժնի ղեկավարի տեղակալ Կիմ Յո Չժոնը։
Սակայն, ինչպես երևում է լուսանկարներում, ԿԺԴՀ-ի առաջնորդն անձամբ է նախագահել իշխող Աշխատավորական կուսակցության քաղբյուրոյի երեքշաբթի կայացած նիստը, որի ընթացքում նա գնահատել է «չարորակ վիրուսի ներթափանցման ստուգումներում թերությունները»։
Rodong Sinmun թերթում հրապարակված լուսանկարներում ԿԺԴՀ-ի առաջնորդը ժողովի ժամանակ ելույթ է ունեցել սպիտակ կոստյումով և ծխախոտ է ծխել:
Ավելի վաղ լրատվամիջոցները հաղորդել էին, որ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընն իր պարտականությունների մի մասը փոխանցել է օգնականներին, այդ թվում՝ քրոջը՝ Կիմ Յո Չժոնին։
Նշվում է, որ այժմ Կիմ Յո Չժոնը, ի թիվս քաղաքական այլ հարցերի, պատասխանատու է ԱՄՆ-ի և Հարավային Կորեայի նկատմամբ Փհենյանի վարած քաղաքականության համար, և փաստացի երկրի երկրորդ առաջնորդն է:
Հիշեցնենք, որ հյուսիսկորեացի առաջնորդի առողջական վիճակի վատթարացման մասին վերջին շրջանում լուրեր են հայտնում ճապոնական, հոնկոնգյան և հարավկորեական աղբյուրները։
23:16
23:12
22:33
19:04
18:49
18:23
17:56
17:43
17:27
16:52
16:35
16:18
15:53
15:38
15:21
15:04
14:52
14:36
14:23
14:09
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:43
09:35
09:24
09:16
09:02
09:57
09:45
09:34
09:26
09:15
09:02
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02