Հակոբ Արշակյանը պատասխանել է հարցին, թե արդյո՞ք Հայաստանը սեփական տեղեկատվական արբանյակը տիեզերք ուղարկելու ծրագրեր ունի։
Հայաստանը հիմա էլ արբանյակային ծառայություններ է գնում և որոշակի ուղղություններով մատուցում։ Տեղեկությունը այսօր կայացած ասուլիսի ժամանակ հայտնեց ԲՏԱ նախարար Հակոբ Արշակյանը` պատասխանելով հարցին, թե արդյո՞ք Հայաստանը սեփական տեղեկատվական արբանյակը տիեզերք ուղարկելու ծրագրեր ունի։
«Մեր գյուղական համայնքներում, որտեղ հեռուստառադիոաշտարակների ենթակառուցվածքներն իրենց հզորություններով չեն կարողանում հասանելիություն ապահովել հանրապետական սփռման հեռուստաալիքների համար, հեռուստառադիոաշտարակների ընկերությունը վարձակալում է արբանյակային կապի մեկ ալիք և հեռարձակում ապահովում ամբողջ երկրում»,–ասաց նախարարը։
Նրա խոսքով` այս պահին Հայաստանի համար նպատակահարմար չէ ունենալ մեկ ամբողջական արբանյակ: Դա, ըստ նախարարի, կարող է արժենալ 100-150 միլիոն դոլար, որը դեռ նախնական գումարն է։ Արշակյանի խոսքով` առաջարկ կա, որ համապատասխան ուղեծրերն օգտագործվեն, և Հայաստանը կարող է այդ արբանյակները համաօգտագործել: Այդ առումով որոշ առաջարկներ ստացել են, սակայն Հայաստանն արդեն իսկ վարձակալում է որոշակի կապուղիներ:
Արշակյանն ասաց նաև, որ Երևանի ինժեներական քաղաքում նախագծել են Cubesat նանոարբանյակի մոդելավորումը, որի մանրամասները կներկայացնենք ավելի ուշ:
Հիշեցնենք, որ անցած տարվա հոկտեմբերին ՀՀ կառավարությունը որոշեց, որ տիեզերքի ուսումնասիրության հետ կապված ընկերությունները Հայաստանում աշխատելու դեպքում կստանան հարկային արտոնություններ, մասնավորապես` կազատվեն ԱԱՀ–ից։
18:22
18:03
17:47
17:22
14:13
14:02
13:45
13:22
13:09
12:53
12:47
12:35
12:14
11:55
11:33
11:24
10:46
10:27
10:02
20:02
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | ||||
5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:45
09:36
09:29
09:14
09:02
09:46
09:44
09:35