Հիվանդանոց տեղափոխված տղամարդն ունի մարմնի ամբողջ մակերեսի այրվածքներ, իսկ մեկ այլ տուժածի` 71-ամյա կնոջ մոտ առկա են դեմքի շրջանում կոտրվածքներ։
Քանաքեռ-Զեյթունում՝ Ռայնիսի փողոցի թիվ 3 հասցեում գտնվող քառահարկ շենքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոց տեղափոխված 71-ամյա կնոջը կվիրահատեն։ Լուրը հայտնել է «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցի գլխավոր բժիշկ Արեն Բաբլումյանը` հիվանդանոց այցելած Երևանի քաղաքապետի տեղակալ Սերգեյ Հարությունյանին` տեղեկանում ենք քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջից։
«Առավոտյան ժամը 7։30-8-ի սահմաններում հիվանդանոց է տեղափոխվել երկու հիվանդ` 1949-ին ծնված մի կին և 1979-ին ծնված մի տղամարդ։ Կնոջ վիճակը գնահատվում է միջին ծանրության, և գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։ Նա ունի քթոսկրի, անրակի կոտրվածք և դեմքի վրա քերծվածքներ։ Վիճակը վերահսկելի է, համարվում է կայուն»,–ասել է Բաբլումյանը։
Իսկ ինչ վերաբերում է հիվանդանոց տեղափոխված տղամարդուն, ապա նա ունի մարմնի ամբողջ մակերեսի այրվածքներ։ Հիվանդանոցի միջանցքում իսկ հիվանդին արհեստական շնչառության սարք է միացվել, վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր։ Նա նույնպես գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։ Բացի այդ, բժիշկը նաև հայտնել է, որ պայթյունի հետևանքով տղամարդու գոտկային հատվածում մաշկի տակ հայտնաբերվել է օտար մարմին, որը հեռացվել է։
Սերգեյ Հարությունյանը հետաքրքրվել է, թե արդյո՞ք հիվանդանոցը որևէ բանի կարիք ունի, ինչին ի պատասխան Բաբլումյանն ասել է, որ արդեն իսկ հրավիրել են այրվածքաբան, և հիվանդանոցը որևէ բանի կարիք չունի։
Հարությունյանը տեղեկացրել է, որ այս պահին պայթյունի հարակից տարածքում շտապօգնության երեք մեքենա է հերթապահում։
Հիշեցնենք՝ պայթյունը տեղի է ունեցել վաղ առավոտյան՝ ժամը 7:00-ի սահմաններում։ Դեպքի վայրում աշխատում էին ընդհանուր թվով 72 փրկարար ծառայող։ Իրականացվել է օդային հետախուզություն և մշտադիտարկում անօդաչու թռչող սարքերի միջոցով։ Ավելի վաղ հաղորդել էինք՝ նախնական տվյալներով՝ փրկարարների կողմից իրականացվել է 19 քաղաքացու տարհանում։
17:03
16:42
16:28
16:16
16:00
15:45
15:26
15:09
14:52
14:36
14:16
13:54
13:34
13:18
13:06
12:49
12:41
12:36
12:19
12:07
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55