Ռուսաստանի արտգործնախարարը անընդունելի է համարում ղարաբաղյան խնդրի լուծման շուրջ բանակցողների ձևաչափը փոխելու փորձերը։
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ համատեղ ճեպազրույցի ժամանակ խոսել է առաջիկայում Հայաստանի ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպում կազմակերպելու մասին։
Նրա խոսքով՝ ղարաբաղյան խնդրի լուծման վերաբերյալ ինտենսիվ բանակցությունները չէին խանգարի։ Լավրովը նշել է, որ համանախագահները պատրաստվում էին եկող ամիս տարածաշրջան այցելել։
«Նախատեսվում էր նաև նախարարների շփում կազմակերպել։ Այդ ծրագրերի իրականացման համար պետք է կարգավորել իրավիճակը, այդ թվում՝ դադարեցնել միջադեպերը արդեն ոչ միայն Ղարաբաղի ու հարակից շրջաններում, այլև հայ-ադրբեջանական ուղղությամբ։ Մենք ակնկալում ենք, որ հուլիսին տեղի ունեցածն այլևս չի կրկնվի», - ասել է նախարարը։
Անդրադառնալով հակամարտության կարգավորման բանակցային նորմատիվ բազային՝ ՌԴ արտգործնախարարն ընդգծել է, որ ԵԱՀԿ համանախագահությունը մշակել է մի շարք փաստաթղթեր` տարբեր մոտեցումների մանրամասներով, բայց միասնական մոտեցում չկա։ Պետք է խնդիրները լուծել ` հիմնվելով այն սկզբունքների վրա, որոնք ամրագրված են ՄԱԿ-ի Կանոնադրությունում և ԵԱՀԿ Հելսինկյան եզրափակիչ ակտում։
«Կան մի շարք փաստաթղթեր, որոնց տակ ստորագրել են Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները, արտգործնախարարներն ու համանախագահները՝ ի դեմս Ռուսաստանի, ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի։ Այդ փաստաթղթերում, թեկուզև շատ ընդհանուր, բայց համալիր մոտեցում է ամրագրված, որը պետք է ղարաբաղյան խնդրի վերջնական լուծման հանգեցնի», - ավելացրել է նա։
Լավրովը նշել է նաև, որ շատ տխուր կլիներ այդ մշակված բազան կորցնելը։ Նման փորձեր արդեն արվել են, այդ թվում՝ բանակցողների ձևաչափը փոխելու փորձեր, ինչն անընդունելի է համանախագահների համար։
ՌԴ արտգործնախարարն ակնարկել է Բաքվին անվերապահորեն աջակցող Թուրքիայի՝ բանակցային գործընթացին միջամտելու փորձերը։
23:16
23:12
22:33
19:04
18:49
18:23
17:56
17:43
17:27
16:52
16:35
16:18
15:53
15:38
15:21
15:04
14:52
14:36
14:23
14:09
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:43
09:35
09:24
09:16
09:02
09:57
09:45
09:34
09:26
09:15
09:02
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02