Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն օգոստոսի 26-ին ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) նորանշանակ ներկայացուցիչ Մարիեն Քլարկ-Հաթթինգին (Marianne Clark-Hattingh):
Ինչպես տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպմանը մասնակցել է նաև տիկին Նունե Սարգսյանը, ով ամիսներ առաջ ՅՈՒՆԻՍԵՖ-ի կողմից նշանակվել է երեխաների իրավունքների արտակարգ պաշտպան:
Նախագահ Սարգսյանը բարձր է գնահատել ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործունեությունը Հայաստանում երեխաների իրավունքների պաշտպանության, նրանց խնամքի, առողջության և կրթական խնդիրների լուծման գործում:
Տիկին Մարիեն Քլարկ-Հաթթինգն ասել է, որ ուրախ է հանդիպել Երեխայի իրավունքների արտակարգ պաշտպանի հետ: Նա վերահաստատել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի պատրաստակամությունը՝ սերտորեն համագործակցելու երեխաների իրավունքների պաշտպանության և նրանց բարօրության ապահովման ուղղությամբ:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում առկա մարտահրավերների և առաջնահերթությունների վերաբերյալ:
Նախագահ Սարգսյանը պատրաստակամություն է հայտնել հնարավորինս աջակցել ՅՈՒՆԻՍԵՖ-ի ծրագրերին՝ միաժամանակ առաջարկելով իրագործել համատեղ նոր ձեռնարկներ:
17:41
16:27
16:02
16:02
13:33
11:54
11:45
18:04
16:27
15:47
11:43
10:32
23:34
23:16
22:45
22:22
18:35
14:44
14:15
12:02
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03