«Հիմնավոր կասկած առկա չէ։ Խաչատրյանին կալանքի տակ պահելու որևէ հիմք չկա»,- ՀՀ ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի գործով դատավարությանն ասաց պաշտպան Երեմ Սարգսյանը։
Նիստին քննարկվում է Գագիկ Խաչատրյանի կալանավորման օրինականության և հիմնավորվածության հարցը։
Երեմ Սարգսյանի խոսքով, կալանավորման հիմքերի հետ կապված դատախազն ասում է, որ բոլոր հիմքերը կան՝ ազատության մեջ մնա, կթաքնվի քննությունից, կխուսափի պատասխանատվությունից, ազատության մեջ հայտնվի, կխոչընդոտի գործի քննությանը, սակայն որևէ փաստական տվյալ չկա, որ նա երբևէ փորձել է խոչընդոտել։
«Կալանավորման հիմք ընդհանրապես առկա չէ։ Պատշաճ վարքագիծը որևէ նշանակություն չունի՞։ Ակնհայտ է, որ առողջական վիճակն ուղղակի պարտադրում է դատարանին, որպեսզի խոշտանգում այլևս չլինի, ազատ արձակի Գագիկ Խաչատրյանին։ Հիմնավոր կասկածի բացակայությունը պարտադրում է, կալանավորման հիմքերի բացակայությունը պարտադրում են ազատ արձակել Գագիկ Խաչատրյանին»,- ասաց պաշտպանը։
Նա նշեց, որ միջնորդում է Գագիկ Խաչատրյանին ազատ արձակել, այլ խափանման միջոց ընտրել որպեսզի հնարավոր համապատասխան բուժում, խնամք ստանա, գործի քննությունն արդյունավետ իրականացվի։
«Նույնիսկ տեսանք, որ այսօր չկարողացավ վատ վիճակի պատճառով ներկայանալ դատական նիստին։ Գտնում եմ, որ առնվազն գրավը պատշաճ միջոց կարող է հանդիսանալ»,- նշեց նա։
Պաշտպան Ամրամ Մակինյանն ասաց, որ այս գործը կառուցված է միֆերի վրա։
«Այս գործով այսօրվանից, երբ մտավ հրապարակային դատաքննության փուլ, այդ միֆերը ցույց ենք տալու։ Այս գործը փրկություն չունի, որովհետև նախաքննության գաղտնիությունն ավարտվել է»,- նշեց նա։
Մեղադրող դատախազն ասաց, որ բացի խոչընդոտելու հիմքից, առկա է թաքնվելու, պատասխանատվությանից խուսափելու հիմքեր։ Նրա խոսքով, Գ.Խաչատրյանը կալանքի տակ գտնվելու ողջ ընթացքում ստացել է առողջական վիճակին համապատասխան բուժօգնության, այդ թվում քաղաքացիական հիվանդանոցում ստացիոնար բուժման միջոցով։
Դատարանը հեռացավ խորհրդկացական սենյակ որոշում կայացնելու համար։
Գագիկ Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 308-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ), 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (յուրացնելը կամ վատնելը` առանձնապես խոշոր չափերով), 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով (կաշառք ստանալը), 38-190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով եւ 314-րդ հոդվածի 1ին-մասով (պաշտոնեական կեղծիք):
17:41
16:27
16:02
16:02
13:33
11:54
11:45
18:04
16:27
15:47
11:43
10:32
23:34
23:16
22:45
22:22
18:35
14:44
14:15
12:02
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03