Այսօր Ախալքալաքի ոստիկանության շենքի դիմաց Թորիա գյուղի բնակիչները բողոքի ակցիա էին անցկացնում: Ինչպես հայտնում է jnews.ge կայքը, նրանք պահանջում են ազատ արձակել ձերբակալված երիտասարդներին, որոնց նկատմամբ այսօր դատարանը որպես խափանման միջոց է ընտրել նախնական կալանքը:
Այսօր, օգոստոսի 26-ին Ախալքալաքի շրջանային դատարանում տեղի է ունեցել Նինոծմինդայի շրջանի Թորիա գյուղի արոտավայրերում տեղի ունեցած ծեծկռտուքի գործով դատական նիստ, որն անցել է օնլայն համակարգով: Բերման ենթարկվածների նկատմամբ կիրառվել է երկամսյա նախնական կալանք:
«Մենք ուզում ենք, որ մեր տղաներին բաց թողեն: Մեզ ասել էին, որ բաց կթողեն, բայց բանից պարզվում է 2 ամիս կալանքի տակ են թողնելու: Մեր պահանջն է, որ ազատ արձակեն երիտասարդներին, որովհետև իրենք անչափահաս երեխայի են պաշտպանել: Խոտհունձի ժամանակ խնդիր է առաջացել, թուրքերը հարձակվել են մեր վրա: Թուրքերն անչափահաս երեխային ծեծել են»,- Jnews-ի հետ զրույցում ասաց բողոքի ակցիայի մասնակիցներից մեկը:
Առավոտվանից մինչև ժամը 15:00-ն Թորիա գյուղի բնակիչները Ախալքալաքի ոստիկանության շենքի դիմաց սպասում էին դատարանի որոշմանը: Ըստ գյուղացիների, Նինոծմինդայի տեղական իշխանություններն իրենց խոստացել են, որ Թորիա գյուղից բերման ենթարկված 3 երիտասարդներին ազատ կարձակեն, սակայն դատարանը կալանավորոելու որոշում է ընդունել:
«Առավոտյան ժամը 9-ից նստած ենք, ոչ մի ոստիկան մեզ մոտ չի մոտեցել, ոչինչ չէին ասում, ժամը երեքի կողմերը եկան ասացին, որ մեր տղաներին երկու ամսով կալանավորում են, այսքան բան: Նինոծմինդայի քաղաքապետը մեզ խոստացավ, որ մեր տղաներին 48 ժամ հետո բաց կթողեն, բայց ինչպես տեսնում եք, նրանց ձերբակալեցին»,- ասաց Ախալքալաքի ոստիկանության շենքի դիմաց հավաքվածներից մեկը:
Թորիա գյուղի բնակիչները JNEWS-ի հետ զրույցում ասացին, որ օգոստոսի 23-ի ծեծկռտուքի մասնակիցներն ազատ շրջում են Նինոծմինդայում:
«Ամբողջ շրջանում, բոլորը նշում են, որ թուրքերն իրենց նեղում են: Թող երկու շրջանը ոտքի կանգնի, որ այս խնդրին պետք է լուծում տրվի, թե չէ մի գյուղը բան չի փոխի: Ընտրության ժամանակ ասում են, ու՞ր են թորիացիները, դե հիմա թող գան պաշտպանեն: Ավազակապետն ազատ շրջում է Նինոծմինդայում»,- ասաց բողոքի ակցիայի մասնակիցներից Խաչատուրը:
«Իմ որդին ձեռքից հաշմանդամ է, թուրքն իրեն խփել է, կասեք թուրքն ո՞վ է, որ գա իմ արտում խփի, իմ որդուն: Մեր պապական 100 տարվա հողերը գնացել ենք քաղելու, թուրքն ասում է չպիտի քաղես: Ոստիկանությունը մեզ համոզելով բերեց հասցրեց այստեղ», – նշեց մեկ այլ մասնակից:
Թորիա գյուղի բնակիչներն Ախալքալաքի ոստիկանության շենքի դիմացից հեռացան պայմանով, որ 4-5 օրից տղաներին ազատ կարձակեն, իսկ հակառակ պարագայում թորեացիներն այլ քայլերի կդիմեն:
Հիշեցնենք, որ օգոստոսի 23-ին Նինոծմինդայի շրջանի Թորիա գյուղի բնակիչների և եկվոր ադրբեջանցիների միջև կռիվ է եղել: Բանն այն է, որ եկվորներն իրենց ոչխարներին արածեցրել են գյուղացիներին պատկանող քաղելավայրերում, իսկ գյուղացիները դուրս են քշել անասուններին, որից հետո սկսվել է ծեծկռտուք:
Վրաստանի ներքին գործերի նախարարությունը հետաքննություն է սկսել ՔՕ-ի 126-րդ հոդվածի առաջին պրիմա մասով, բ և գ ենթակետրով, ինչը ենթադրում է բռնություն: Ինչպես նաև ՔՕ-ի 225-րդ հոդվածի երկրորդ մասով, որը նշանակում է խմբակային բռնության կազմակերպում, ղեկավարում և այդ ամենին մասնակցություն:
14:35
14:03
13:34
13:09
11:22
10:44
10:02
12:36
12:21
12:03
11:46
11:16
11:02
10:46
10:33
10:14
09:55
09:44
09:33
09:15
13:09 08.11.25
14:03 08.11.25
10:44 08.11.25
11:22 08.11.25
13:34 08.11.25
14:35 08.11.25
10:02 08.11.25
09:33 07.11.25
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01