Իրականացվում է ծառայողական քննություն, նաեւ քրեական գործ է հարուցված կամ կհարուցվի մոտակա ժամանակ. ծառայողական քննության արդյունքում կհասկանանք, թե ինչպես է դա կատարվել: Այս մասին այսօր՝ օգոստոսի 28-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը՝ անդրադառնալով հայ զինծառայող Գուրգեն Ալավերդյանի՝ Ադրբեջանի տարածքում հայտնվելուն:
«Որովհետեւ մեր նախնական գնահատականն այն է, որ մեր զինծառայողը մոլորվել է եւ հայտնվել հակառակորդի կողմում: Արդյոք մեր զինծառայողը առեւանգվել է, արդյոք այլ պայմաններ են եղել, դա դեռ պետք է պարզենք: Դրանից կախված մենք տարբեր միջազգային կառույցներում, տաբեր ձեւաչափերով աշխատելու ենք:
Հիմա մեր պահանջն այն է, որ միջազգային Կարմիր խաչի ներկայացուցչությունն Ադրբեջանումայցելի մեր զինծառայողներին, որն իմ տեղեկություններով այս խպահի դրությամբ չի կատարվել»,-ասաց նախարարը:
Դիտարկմանը, որ Ադրբեջանի կողմից միջազգային մարդասիրական նորմեր են խախտվել, Դավիթ Տոնոյանն արձագանքեց. «Գոյություն ունեն ստանդարտ պրոցեդուրաներ, որով ցանկացած իշխանություն, նաեւ Ադրբեջանի իշխանությունները տեղեկացվում են, զգուշացվում են, որ իրենք խախտում են կատարել: Դրանից հետո լինում են արձագանքներ տարբեր ձեւաչափերի: Մենք վստահ ենք, որ եւ ԵԱՀԿ-ի, եւ Միջազգային կարմիր խաչի գրասենյակի շրջանակներում, եւ ՄԱԿ-ի համապատասխան կառույցները ջանք ու եռանդ չեն խնայում, որ վերադարձվեն մեր զինծառայողները: Բայց կան նաեւ վերադարձման ինչ-որ պայմաններ՝ փոխանակել եւ այլն: Այս պահին դրա մասին խոսել մենք չենք կարող: Գլխավորը այս փուլում անվտանգ ու առողջ լինեն»:
13:02
12:35
12:04
11:08
10:52
10:44
10:19
09:36
09:02
12:48
11:24
11:09
10:55
10:33
17:27
17:16
17:05
16:33
16:05
15:36
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56