Շիրակի մարզի Աշոցք բնակավայրի «Տիրամայր Նարեկի» անվան հիվանդանոցի աշխատակիցների շրջանում որեւէ խնդիր չկա. աշխատակիցներին ղեկավարությունը ոչինչ չի ստիպում անել։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ԲԿ-ի հաշվապահության բաժնի աշխատակից Նունե Նիկողոսյանը։
Հիշեցնենք, որ Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Սրբուհի Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել էր քաղաքացիներից ստացած բողոքների վերաբերյալ իր դիմումը՝ ուղղված Առողջապահության նախարարին, որում նշվում էր. իրենց ստիպում են անվճար արձակուրդի դիմում գրել, այլապես՝ կազատվեն աշխատանքից, հիվանդանոցը մաքրում է մեկ մաքրարար՝ ամսվա վերջում վճարվելով 11000 դրամ, եւ, որ աշխատողներին ստիպում են 5 հազար դրամով թեստավորվել։
«Այդպիսի բան չկա, դա բացարձակ սուտ է։ Պատգամավորին ինչ սուտ մատուցել են՝ նա էլ գրել է։ Չի կարելի ասել՝ աշխատակիցներ, որովհետեւ մի աշխատակից էլ ես եմ ու ասում եմ, որ դա բացարձակ սուտ է։ Ոչ մի խնդիր չկա ներսում։ Պարզապես իրականությունն այն է, որ հիմա մենք կրում ենք կորոնավիրուսի հետեւանքները, որտե՞ղ է նորմալ։ Ամբողջ աշխարհում այս վիճակն է։ Բայց պարտադրել, թե պիտի գնաք չվճարվող արձակուրդ, հակառակ դեպքում կազատվեք աշխատանքից, դա բացարձակ սուտ է»,- ասաց նա։
ԲԿ-ի մաքրարարի հարցի վերաբերյալ նա նույնպես պնդեց, որ դա սուտ է. «Կարող են գալ ու ստուգել։ Գոյություն ունի աշխատաժամ։ Նա վճարվում է իր աշխատած ժամերի քանակով. ինչպե՞ս կարող է չաշխատել ու վարձատրվել»։
Նունե Նիկողոսյանի խոսքով՝ ցանկալի է, որ ԲԿ-ի աշխատակիցները թեստավորվեն. «Այստեղ ստիպելու խնդիր չկա։ Գրած ու փակցված է, որ պետք է թեստավորվել, սա բժշկական հաստատություն է, ով ասես մտնում է։ Դա նորմալ է, որ պետք է թեստավորվեն, որովհետեւ հազարավոր քաղաքացիների հետ են շփվում։ Պետք է վճարվի, որտե՞ղ էլ գնան վճարելու են»։
Մեր հարցին՝ ի՞նչ հաճախականությամբ են աշխատակիցները թեստավորվում, նա նշեց, որ կա հստակ ժամկետ, սակայն չմանրամասնեց, թե ինչ ժամկետների մասին է խոսքը։
18:22
18:03
17:47
17:22
14:13
14:02
13:45
13:22
13:09
12:53
12:47
12:35
12:14
11:55
11:33
11:24
10:46
10:27
10:02
20:02
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | ||||
5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:45
09:36
09:29
09:14
09:02
09:46
09:44
09:35