Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանն անվտանգության համակարգի ամրության թիվ մեկ գրավականն է համարում երկրում իրականացվելիք տնտեսական ներդրումները և նախաձեռնությունները։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Տավուշի մարզի Այգեպար համայնքում անցկացվող «Հարափոփոխ տարածաշրջան, հայաստանյան առաջնահերթություններ. հայացք սահմանից» խորագրով համաժողովի ժամանակ բացման իր խոսքում Հայկ Չոբանյանն ընդգծեց, որ Տավուշը հզորացնելու և անվտանգ դարձնելու համար չափազանց կարևոր է ոչ միայն զինվորականի գործը, այլ նաև մտավորականի, գյուղացու և յուրաքանչյուր քաղաքացու։
«Երբ խոսվում էր և քննարկվում էր, թե ինչ պետք է անել Տավուշը հզորացնելու, ավելի դիմակայուն դարձնելու համար, մենք հավասարաչափ, նույնիսկ ավելի մեծ էներգիայով խոսում էինք մեր տարածաշրջանի տնտեսական զարգացման մասին` ասելով, որ դա կարևորագույն բաղադրիչն է մեր անվտանգային համակարգի։
Մենք կարող ենք տներ կառուցել մեր գյուղերում ապրող մարդկանց համար, բայց այդ տանը ապրելու համար նա պետք է ունենա աշխատանք, եկամուտ, պետք է զբաղվի ձեռներեցությամբ, որպեսզի նրա սերունդն ընտրի սահմանապահ գյուղում ապրելու ճակատագիրը»,- եզրափակեց Չոբանյանը։
Համաժողովի ընթացքում կքննարկվեն «Գլոբալ տեղաշարժեր. տարածաշրջանային վերադասավորումներ» և «Ղարաբաղյան հակամարտություն, Հայաստանի տարածաշրջանային նոր դերը» խորագրերի ներքո զեկույցներ։ Հանդես կգան արաբագետներ Սարգիս Գրիգորյանն ու Հայկ Քոչարյանը, թուրքագետ Հայկ Գաբրիելյանը, ՄԱՀՀԻ-ի ասոցացված փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը, քաղաքագետներ Ստեփան Գրիգորյանը, Ստեփան Սաֆարյանը, Արցախից նախկին նախագահի խոսնակ Դավիթ Բաբայանը։
15:19
15:04
14:55
14:38
14:15
13:56
13:43
13:19
13:04
12:44
12:36
12:14
11:05
10:52
10:39
10:22
09:44
09:32
09:18
09:01
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | |||
6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:32
09:18
09:01
09:55
09:44
09:32
09:15
09:02
09:49
09:35
09:17
09:01
09:45
09:35
09:18
09:02
09:56
09:44
09:32
09:17
09:02
09:58
09:45
09:34
09:18
09:02
09:53
09:42
09:27
09:53
09:38
09:27
09:15
09:02
09:58
09:46
09:38
09:26
09:15
09:02
09:46
09:33
09:16
09:03
09:53
09:36
09:28
09:17
09:02