Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ Արթուր Ղամբարյանը գրում է.
«Վերջին տասնամյակում ՀՀ-ը, հետևելով համաշխարհային պրակտիկային, ընտրել է դատարանների մասնագիտացման քաղաքականությունը՝ տնտեսական դատարան (չի գործում), վարչական դատարան, սնանկության գործերով դատարան, օրակարգում է՝ հակակոռուպցիոն գործերով դատարանների ստեղծումը: Այսօրվա բարդ, բազմաշերտ և օրեցօր ավելացվող օրենսդրության պայմաններում որակյալ արդարադատություն ունենալու համար մասնագիտացված դատարաններն այլընտրանք չունեն:
Մինչդեռ՝ այս քաղաքականությանը հակառակ՝ գեղեցիկ, ականջ շոյող, բայց բուն հարցին չվերաբերող շաբլոնային տերմինների օգտագործմամբ (սահմանադրականացված դատարան, ուժեղ և անկախ դատարան, նոր գաղափարախոսություն և այլն) ասվում է, որ, օրինակ՝ ընտանեկան վեճ լուծող դատավորը պետք է ՈՐՈՇՈՒՄ կայացնի այս կան այն օրենքը հակասահմանադրական ճանաչելու մասին:
Ինչպես սահմանադրական իրավունքի մասնագետը չի կարող որակյալ կերպով ընտանեկան վեճ լուծել, այնպես էլ (առավել ևս) ընտանեկան վեճ լուծող դատավորը չի կարող (պետք էլ չի) ՈՐՈՇԵԼ (ՊԱՇՏՈՆԱՊԵՍ ՓԱՍՏԵԼ) որ օրենքը հակասում է Սահմանադրությանը:
Օրենքը հակասահմանադրական ՃԱՆԱՉԵԼԸ (ՈՐՈՇԵԼԸ) չպետք է շփոթել օրենքի սահմանադրականությունը ՍՏՈՒԳԵԼՈՒ հետ: Այսօր էլ առաջին ատյանի (վերաքննիչ) դատարանները դա անում են, իսկ հակասահմանադրականության վտանգ տեսնելու դեպքում ԴԻՄՈՒՄ ԵՆ ՍԴ (2018թ. 6 դիմում, 2019թ. 2019թ. 13 դիմում, 2020թ. այս պահի դրությամբ՝ 5 դիմում):
Այնուամենայնիվ վերը նշվածի իմաստը հասկանալու համար պետք է մի քանի նախապայման՝
Նախ՝ իրականության մեջ դատավարական որոշում ստորագրած իրավաբանը գիտակցում է այդ փաստաթղթի կայացման ծանրությունը և պատասխանատվությունը, պատճառաբանվածության որակը: Օրենքի սահմանադրականության հարցով ՍԴ ԴԻՄՈՒՄԸ և օրենքը հակասահմանադրական ճանաչելու ՈՐՈՇՈՒՄԸ էապես տարբեր են՝ պատճառաբանվածություն, պատասխանատվություն, բեկանված ակտ ունենալու վախ և այլն:
Թերևս զուտ հայեցակարգեր, գիտական հոդվածներ կամ մասնավոր անձանց համար բողոքներ գրողների համար նկարագրվածը անծանոթ հոգեբանական ապրումներ են: Այսօր՝ օրենքի հակասահմանադրականության մասին գիտական կամ կեղծ գիտական նյութ կարող է գրել նույնիսկ ոչ իրավաբանը, սակայն օրենքը հակասահմանադրական ճանաչելու մասին ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՈՐՈՇՈՒՄ կայացնելու ծանրության տակ կմտնեն քչերը: Ընտանեկան վեճ լուծող դատավորը, եթե հիմնավոր կասկած ունի կիրառվող նորմի սահմանադրականության վերաբերյալ, ապա ամենայն հավանականությամբ ԿԴԻՄԻ ՍԴ, բայց դատական ակտով ՈՐՈՇԵԼ որ այն հակասահմանադրական է՝ քիչ հավանական է (դա հնարավոր ակնհայտ տեքստային հակասության դեպքում, որն այսօր քիչ հանդիպող է):
Երկրորդ՝ ասվածը արժեք ունի, եթե սահմանադրական իրավունքի իմացությունը չի նույնացվում Սահմանադրության տեքստը կարդալու ու վերարտադրելու ունակության հետ. Սահմանադրության տեքստ կարդալ կարող են շատերը, այդ թվում՝ ոչ իրավաբանը, իսկ հասկանալ և մեկնաբանել, առավել ևս՝ որոշել (հաստատել) օրենքի հակասահմանադրականությունը՝ միայն սահմանադրաիրավական մտածողության կրողները:
Վստահեցնում եմ՝ սահմանադրական մտածողությունը և, օրինակ, քրեադատավարական մտածողությունը էապես տարբեր են, հիմնված են տարբեր արժեքների, սկզբունքների վրա. Այն ինչ կտեսնի սահմանադրական մտածողության կրողը, ամենայն հավանականությամբ չի տեսնի՝ դատավարական մտածողություն ունեցողը: Սահմանադրական մտածողություն ձեռք է բերվում սահմանադրական արժեքաբանության ոլորտում որակյալ կրթության և մշտական ինքնակրթության պայմաններում:
Սկսեք ինքնակրթվել...»։
17:39
17:22
17:02
16:47
16:33
16:09
15:45
15:23
15:09
14:24
14:07
13:46
13:35
13:16
12:52
12:36
12:19
12:02
11:38
11:09
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01