Գերմանիայի արտգործնախարար Հայկո Մաասը օգոստոսի 25-ին թուրք-հունական հարաբերություններում առկա լարվածության շուրջ առանձին հանդիպումներ էր ունեցել Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի և Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հետ։
Մաասի անցկացրած հանդիպումների արդյունքների վերաբերյալ Գերմանիայի պաշտպանության նախարար Աննեգրետ Քրամփ-Քարենբաուերը պատմել է Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ժոզեֆ Բորելին։ Վերջիններս այդ ժամանակ ներկա են գտնվել ԵՄ պաշտպանության նախարարների միջև Բեռլինում տեղի ունեցող ոչ պաշտոնական հանդիպմանը և դրան հաջորդող մամուլի ասուլիսին։
Քարենբաուերը և Բորելը մինչ մամուլի ասուլիս տալն առանձնազրույց են ունեցել սրահում, սակայն միկրոֆոնի միացած լինելու պատճառով նրանց խոսակցությունը լսել են լրագրողները։
Համացանցում է հայտնվել նրանց տեսաձայնագրությունը։
Բորելը գերմանացի նախարարին հարցրել է, թե ինչպե՞ս է անցել Մաասի հանդիպումները, վերջինս պատասխանել է․
«Հունական կողմի հետ հանդիպումն ավելի թեթև է անցել, սակայն թուրքական կողմի հետ՝ շատ բարդ էր»։
Բորելը նախարարին ի պատասխան մեկնաբանել է․
«Թուքիան բավական զայրացած է Աթենքի և Եգիպտոսի միջև կնքված համաձայնագրի պատճառով։ Կարծում են՝ հունական կողմն անվստահելի է»։
12:04
11:39
11:23
11:08
10:52
10:35
10:17
09:49
09:33
09:19
09:02
00:38
23:49
23:38
23:33
23:03
15:22
15:09
14:22
14:03
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44