Մարդ չգիտի խնդա՞, թե՞ լա
31.08.20 | 10:12
Մարդ չգիտի խնդա՞, թե՞ լա:
Բավական ասելիք կա, բավական քննելու կետեր ու ստորակետեր կան սրա հարցազրույցի մեջ, բայց ես, թերևս, մի կետի վրա կանգ առնեմ.
Ո՞վ ես դու, հա´ հենց դու, որ մեր` հայ ժողովրդիս մի ստվար հատվածի, մասին նման կերպ խոսես, մեր ընտրությունն ու մեզ այս կարգի նսեմացնես: Գագիկ Ծառուկյանը` ի տարբերություն քո նման իշխանության փեշերից կպած սորոսականի, ՏՂԱ է: Նա, իր ապրած տարիների ընթացքում, այնքան բան է արել դպրոցահասակ երեխաների, ուսանողների ու պրոֆեսորադասախոսական կազմի համար, որ բացի իրենից, ոչ ոք այդքան շատ իրավունք չի վաստակել կրթական համակարգի խնդիրներից ու բացերից խոսելու: Պարոն Ծառուկյանը մեր` ծնողների ու երիտասարդների ձայնն է, մեր խղճի ու ազգային արժեհամակարգի պահողն ու պահպամողը: Դուք ուզում եք ոսկեղենիկ եզրույթներ օգտագործեք, դրանից Ձեր նենգ մարդ տեսակն ու ստոր քաղաքական ծրագրերը ի չիք չեն դառնում:
Ի դեպ Ձեր կենսագրության մեջ մի տող կա. «Ճանաչվել է որպես հատուկ վտանգավոր պետական կրկնահանցագործ (ռեցիդիվիստ)»: Սա արդեն ինձ, ամեն բան ասաց Ձեր մարդ տեսակի մասին:
Հ.Գ. Ծառուկյանի մասին խոսելիս` հիշիր, որ նա ժողովրդի կողմից սիրված մարդ է և, օր օրի, ժամ առ ժամ, նրա հեղինակությունը բարձրանում է, քանի որ մարդիկ, կամաց-կամաց սկսել են «ոսկեղենիկ հայերենով» խոսողներին ու իրական ԳՈՐԾ արողներին տարբերակել: Ժողովրդին էլ չե՜ս խաբի: Հուսով եմ դա արդեն լաավ գիտակցում եք