Իտալական Լամպեդուզա կղզու քաղաքապետ Տոտո Մարտելոն սպառնացել է համընդհանուր գործադուլ կազմակերպել եւ փակել կղզին, եթե կառավարությունը չձեռնարկի հրատապ միջոցառումներ անօրինական միգրանտների՝ այդտեղ տեղակայումը կասեցնելու համար։ Նրա հայտարարությունը կիրակի հրապարակել է ANSA գործակալությունը։
«Վաղը (երկուշաբթի) կհրավիրեմ կղզու բոլոր ոլորտների աշխատակիցներին, եւ մենք կհայտարարենք համընդհանուր գործադուլ,եթե կառավարությունը շարունակի վախեցնող լռություն պահպանել»,-հայտարարել է շուրջ 6 հազար բնակիչ ունեցող կղզու քաղաքապետը, որը դարձել է Հյուսիսային Աֆրիկայից ժամանող միգրանտների հիմնական ժամանման կետը։
Մարտելոն նշել է, որ ժամանակավոր ընդունելության իրենց կենտրոնը մշտապես լցված է միգրանտներով։ Ներկայում դրանում գտնվում է շուրջ 1,5 հազար մարդ ընդամենը մի քանի հարյուր մարդու համար նախատեսված տարածքում։ Անցած գիշեր կղզի են բերվել 450 միգրանտներ մեծ ձկնորդական նավից, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
«Կարող եմ հասկանալ, որ աննկատ են փոքր նավերը, սակայն այն, որ ոչ մեկը չի նկատում մի քանի հարյուր ուղեւորով մեծ նավերը, նշանակում է, որ Միջերկրական ծովում չկա վերահսկողություն։ Եւ ինչո՞վ են զբաղված պարեկային ծառայություն իրականացնող ռազմանավերը»,-շարունակել է քաղաքապետը։
ՆԳՆ-ի տվյալներով՝ 2019 թվականի հուլիսի մինչեւ այդ տարվա օգոստոս ծովային ճանապարհով ժամանող միգրանտների թիվն ավելացել է 150 տոկոսով՝ ի տարբերություն համապատասխանաբար նախորդ ժամանաշրջանի։ Այդ տարի ծովային ճանապարհով ժամանած միգրանտների թիվը հասել է շուրջ 18 հազարի եւ մոտենում է 2018 թվականի ցուցանիշին, երբ նույն ժաանակահատվածում Իտալիա էր ժամանել գրեթե 20 հազար մարդ։ 2019 թվականին այդ թիվը կազմել է շուրջ 5 հազար իտալական նավահանգիստներում միգրանտների Երկրի նավերի արգելքի հետեւանքով։
23:16
23:12
22:33
19:04
18:49
18:23
17:56
17:43
17:27
16:52
16:35
16:18
15:53
15:38
15:21
15:04
14:52
14:36
14:23
14:09
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:43
09:35
09:24
09:16
09:02
09:57
09:45
09:34
09:26
09:15
09:02
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02