Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը ելույթ է ունեցել Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի նիստում: Այդ մասին հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ մամլո ծառայությունը:
Իր ելույթում Մամեդյարովն անդրադարձել է Թուրքիայում կատարված ռազմական հեղաշրջման փորձին և իր համերաշխությունն է հայտնել թուրք ժողովրդին ու թուրքական պետությանը, որը Եվրոպայի խորհրդի հիմնադիրներից մեկն է:
Մամեդյարովի խոսքով՝ Ադրբեջանն ի սկզբանե լուրջ մտահոգություն է հայտնել և վճռականորեն դատապարտել է այդ հանցանքը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից Թուրքիայի սահմանադրական ու ժողովրդավարական հիմքերի դեմ:
«Մենք մեր համոզմունքն ենք հայտնել, որ թուրք ժողովրդի միասնության շնորհիվ և պետությունը ամբողջովին կկայունացնի իրավիճակը: Թուրքիան կարևոր դեր է խաղում տարածաշրջանում և նրա սահմաններից դուրս, պաշտպանում է խաղաղությունն ու ընդլայնում է խաղաղարար քաղաքականությունը: Այդ պատճառով Թուրքիայի կայունությունը մեծ կարևորություն ունի ամբողջ տարածաշրջանի համար: Մեր կառավարության անունից ցանկանում եմ ընդգծել, որ Ադրբեջանը Թուրքիայի կողքին է և միանշանակ աջակցում է նրա կառավարության ներքին ու միջազգային գործունեությանը»,- ասել է նա:
21:53
21:38
20:33
16:26
16:09
14:35
14:15
13:55
13:39
13:22
13:04
12:59
12:44
12:18
11:55
11:22
10:56
10:42
10:28
09:49
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44