Փոխքաղաքապետի թեկնածուն ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Երջանիկ Հակոբյանի օգնականն է: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը:
Նա նշեց, որ սեպտեմբերին սպասվող ավագանու նիստի ժամանակ փոխքաղաքապետի հարցը քննարկվելու է, և մամուլում արդեն շրջանառվել էր թեկնածուի անունը: «Չգիտեմ՝ ինչ մասնագիտական ունակություններ ունի, քաղաքային ոլորտը բավականին բարդ է: Ես զարմանում եմ, որ խմբակցության ներսից մարդ չհատկացրին, որովհետև իրենց խմբակցության ներսում կային մարդիկ, որոնք ակտիվ ավագանու անդամներ էին, հարցազրույցներ էին տալիս, խոսացող ավագանու անդամներ էին և նրանց տարան շատ ավելի ցածր պաշտոնների, հանեցին ավագանուց: Ես պատկերացնում էի, որ փոխքաղաքապետը գոնե ավագանու անդամ կլիներ, որպեսզի ոլորտը երկու տարի վիզուալ պատկերացներ, բայց տեսնենք»:
Նշենք, որ ավելի վաղ Դավիթ Խաժակյանը Tert.am-ի հետ զրույցում նշել էր, որ դեռ փետրվարին Երևանի փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանը հրաժարականի դիմում էր ներկայացրել և հեռացել փոխքաղաքապետի պաշտոնից, սակայն այս ամիսների ընթացքում նոր փոխքաղաքապետ նշանակելու մասին քննարկում չի եղել, որը քաղաքի համար մեծ խնդիր է:
17:03
16:42
16:28
16:16
16:00
15:45
15:26
15:09
14:52
14:36
14:16
13:54
13:34
13:18
13:06
12:49
12:41
12:36
12:19
12:07
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55