ARM | RUS |

Պատերազմող պետությունում դասալիքների ստեղծած ԱԺ քննիչ հանձնաժողովից ռազմական և պետական գաղտնիքների արտահոսք է տեղի ունենում․ ՀՀ հպարտ քաղաքացի, հասկանո՞ւմ ես՝ ինչ տեսակի հետ գործ ունես․ Հակոբյան

31.08.20 | 12:27

Քաղաքական գործիչ, ԱԺ նախկին պատգամավոր Ռուբիկ Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ անդրադառնալով վերջին շրջանում քառօրյա պատերազմի վերաբերյալ քննարկումներին։ Նա մասնավորապես նշել է, որ պատերազմող պետությունում ամենաանհեթեթ պատճառներով փաստաթղթերը կեղծած դասալիքների կողմից ձևավորված ԱԺ քննիչ հանձնաժողովի ստեղծումն ու հրապարակային գործունեությունը ինքնին վտանգավոր էր։

«Քառօրյայի հաղթանակը դասալիքների ճիրաններում

Այն, որ Ադրբեջանը բավականին երկար և լրջորեն էր նախապատրաստվել Քառօրյա պատերազմին՝ անկասկած է։ 94-ի զինադադադարից հետո, թերևս, թշնամու կողմից իրականացրած ամենալայնածավալ հարձակումն էր, որում ընդգրկված էր Ադրբեջանի ռազմական ներուժի մոտ 20 տոկոսը, էլիտար զորամիավորումները, նաև՝ թուրքական հետախուզությունը։ Պատերազմում, այո՛, լինում են նաև նաև կորուստներ, որոնք չեն կարող ստվերել անվիճելի հաղթանակը։ Միայն թշնամիդ կարող է փորձել իր պարտությունը որպես հաղթանակ ներկայացնել։ Բայց միայն թշնամի՞դ.... Պարզվում է ՝ ո՛չ։ Նաև կարող է զինվորիդ կյանքի գնով ձեռք բերած հաղթանակը փորձել պարտություն ներկայացնել քո իսկ պետության իշխանությունը՝ քաղաքական օրապահիկ շահերից ելնելով։

Թշնամին ծրագրել էր պատերազմի արդյունքում Շուշիի վարչական շենքին ծածանել Ադրբեջանի դրոշը, ետ վերադարձնել ազատագրված առնվազն երկու շրջան։ Բայց Երևանի սրտում մեծացած հերոսը նռնակը նետելուց և զոհվելուց վայրկաններ առաջ որոտաց՝ դիրքերը հանձնողի մերը... Իսկ ազգությամբ եզդի Քյարամ Սլոյանն էլ չենթարկվեց Ուրֆանյանի հրամանին, մնաց հրամանատարի կողքին և նրա հետ միասին զոհվելով՝ կանխեց թշնամու հետագա առաջխաղացումը։ Մեր զինվորը թշնամուն ստիպեց մեկնել Մոսկվա՝ խաղաղություն մուրալու։ Բայց Ռոբերտ Աբաջյանը չէր կարող այդ պահին կանխատեսել, որ կգտնվի դիրքերից ճողոպրածների մի խումբ, ով իշխանությունը զավթելու համար կարող է հորինել կեղծ պապիկի, որպեսզի իր անունից ողջունի հեղաշրջումը... Ռոբերտը, Քյարամը, Ադամը, Ուրֆանյանն ու մյուս հերոսները չէին կարող նաև ենթադրել, որ ԱԺ պատահականորեն հայտնված դասալիքները կարող են ձևավորել հանձնաժողով, ովքեր իրենց՝ մահ իմացիալի գնով կռած հաղթանակը կփորձեն նսեմացնել, որ ընտանեկան կապալի ներկայացուցիչը կարող է հայտարարել՝ մեր երիտասարդները զոհվել են հանուն ոչնչի...

Պատերազմող պետությունում ամենաանհեթեթ պատճառներով ու ամենաստոր ձևերով փաստաթղթերը կեղծած դասալիքների կողմից ձևավորված նման հանձնաժողովի ստեղծումն ու հրապարակային գործունեությունը ինքնին վտանգավոր էր։ Այսօր արդեն այդ հանձնաժողովից ռազմական և պետական գաղտնիքների արտահոսք է տեղի ունենում, ինչը ձեռնտու է մեր թշնամիներին։ Ողջունում եմ Յուրի Խաչատուրովի կեցվածքը, ով գիտակցելով հանդերձ, որ շահարկվելու է իր կողմից հանձնաժողովի հրավերի մերժումը, բացահայտ արհամարհեց հրավերի առաջարկը, համոզված լինելով, որ այդ հանձնաժովի ստեղծումը բոլորովին այլ նպատակ է հետապնդում։

Այն ստեղծվեց Նիկոլ Փաշինյանի հրահանգով և պետք էր ապացուցեր ընդդիմադիր դիրքերից ԱԺ-ում և հրապարակային այլ հարթակներում Քառօրյային Նիկոլի և իր թիմակիցների կողմից տրված գնահատականները, որ՝ մենք պարտվեցինք, որովհետև մեր զինվորը սոված էր, որովհետև մեր զինվորը չուներ փամփուշտ և բահով էր կռվում թշնամու դեմ, որովհետև դիզվառելիքը ծախել էին և փոխարենը տանկերի բաքերում ջուր էին լցրել, որովհետև մեր ղեկավարությունը պարտության շուրջ նախապես պայմանավորվածություններ ուներ, որովհետև Ռուսաստանը օգնել է Ադրբեջանին ու իր մասնակցությունն է ունեցել պատերազմական գործողություններում , որովհետև...և այլ անհեթեթություններ ու զրպարտություններ։

Ա՛յո, Ադրբեջանը երկարատև ու լուրջ էր նախապատրաստվել պատերազմին։ Հարձակման ընթացքում նա օգտագործեց ամենաժամանակակից զինատեսակների մի ամբողջ տեսականի՝ համազարկային կրակի հեռահար ռեակտիվ համակարգեր, իսրայելական արտադրության գրոհային և հետախուզական անօդաչու թռչող սարքեր(ԱԹՍ), հակատանկային կառավարվող հռթիռներ, հարվածային ուղղաթիռներ և այլ զինատեսակներ։ Այս ամենի մասին առավել հիմնավոր տեղեկացանք, երբ Քառօրյայի ավարտից մի քանի օր հետո ԱԺ-ի պատվիրակությամբ եղանք Արցախում, այցելեցինք դիրքեր, հանդիպեցինք մարտական գործողությունների ներկայացուցիչներին ու ռազմական փորձագետներին։ Ռազմական ներուժի այսպիսի ընդգրկմամբ թշնամու հարձակմումը մեր բանակը կարողացավ չեզոքացնել և բլից-կրիկը ավարտել հաղթանակով։ Հաղթեց, որովհետև Ռոբերտը, Քյարամը, Ադամը, Ուրֆանյանը և մյուս հերոսները չէին ամաչել իրենց ազգի և պետության կենսագրությունից, սնվել էին իրենց նախնիների անցյալից և չէին դատապարտել ու նզովել նրանց, ինչպես բանակից փախած և իր նախնիների պահվածքից ամոթախեղդ եղած, նույնիսկ պետության անվտանգությանը թիկունքից հարվածելու գնով իշխանությունը զավթած այսօրվա Գերագույն Գլխավորը...

Հանձնաժողովի առաջիկա հաշվետվության տրամադրությունները արդեն շոշոփելի են. հանձնաժողովի նախագահը հայտարարեց, որ ադրբեջանական «Յաշմա» էլիտար հատուկ ջոկատը Քառօրյայի ընթացքում լուրջ հաջողությունների է հասել։ Եվ սա այն դեպքում, երբ, ինչպես նշում են ի պաշտոնե պատերազմական գործողությունների ամբողջ խոհանոցին խորությամբ տիրապետող Արցախի ղեկավարության ներկայացուցիչներն ու ադրբեջանական որոշ աղբյուրներ, որ «Յաշմայի» հրամկազմը հիմնականում ոչնչացվել է, ջոկատը կորցրել է իր կազմի 60 տոկոսը և դարձել անմարտունակ։ Հանձնաժողովի նախագահի նման գնահատականը անգնահատելի նվեր էր թշնամուն՝ այսօր արդեն «հայկական աղբյուրները» վկայակոչելով է Ադրբեջանի ղեկավարութունը Քառօրյան ներկայացնում որպես ադրբեջանական կողմի հաղթանակ։

Անկեղծ ասած, օր առաջ սպասում եմ այդ տխրահրչակ հանձնաժողովի հաշվետվությանը։ Այն, որ խեղաթյուրելով փաստերը, ինչպես «Յաշմայի» դեպքում, պետք է փորձեն նսեմացնել մեր բանակի հաղթանակը՝ արդեն իսկ ակնհայտ է։ Չեմ բացառում նաև հանձնաժողովի հրավերին ընդառաջած Հայաստանի և Արցախի նախկին ղեկավարների խոսքն ընտրողաբար օգտագործելով, փորձեն հենց նրանց՝ նախկին ղեկավարությանը մեկ անգամ ևս հարվածել. ի վերջո, հենց այս նպատակն էր հետապնդում նման հանձնաժողովի ստեղծումը։ Բայց ինձ ավելի շատ հետաքրքրում է, թե հանձնաժողովն ինչ գնահատական կտա ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որ Ռուսաստանի գիտությամբ և համաձայնությամբ է եղել ադրբեջանական կողմի հարձակումը։ Կապանի ասուլիսում Նիկոլը չպատասխանեց այդ թեմային վերաբերող հարցին՝ հայտարարարելով, որ ինքը խոսել է ռուս գործընկերների հետ, ինչը որևէ կապ չուներ լրագրողի հարցադրման հետ։ Ավելի զավեշտալի էր հանձնաժողովի նախագահի պատասխանը նույնաբովանդակ հարցադրմանը. թե բա՝ Նիկոլն այդ հայտարարությունն արել է ընդդիմություն եղած ժամանակ... Այսինքն, կարելի է ընդդիմադիր կարգավիճակում ամենավերջին ստորություններով ու ստերով վարկաբեկել բանակն ու օրվա քաղաքական ղեկավարությունը, դրսի գրանտատուների տրամադրությունները շահելու համար հակառուսական կեղծ տեղեկություններ տարածել՝ դրանով իսկ թիկունքից հարվածել պետության անվտանգությանը, հեղաշրջման ճանապարհով զավթել իշխանությունը և այսօր լկտիաբար արդարանա՞լ...

Հասկանում ե՞ս Հայաստանի հպարտ քաղաքացի, թե ինչ տեսակի հետ գործ ունես...»,- գրել է նա և հավելել, որ եթե նրանք լրագրողի հետ անկեղծ լինեին, պետք է ընդամենը խոստովանեին, որ Նիկոլ Փաշինյանը ներողություն է խնդրել ռուսական կողմից այդ հայտարարության համար։

«Չգիտեմ, համաշխարհայն պրակտիկայում կա նման նախադեպ, որ որևէ պետության ղեկավար անպատասխան է թողնում մեկ այլ պետության ղեկավարի կողմից իրեն ուղղված հրապարակային կոշտ հայոյանքը, բայց իր պետության ներսում ամենօրյա ռեժիմով հոխորտում՝ իր քաղաքացուն ասֆալտին փռելու, պատերով տալու, թաթիկները կտրելու, իսկ մոլորակին ծնկի բերած կորոնավիրուսին էլ՝ տնական օղիով ոչնչացնելու սպառնալիքով»,- գրել է Հակոբյանը։


Մեկ շաբաթում տուժել է 95, զոհվել՝ 19 մարդ. Փրկարար ծառայությունն ամփոփում է շաբաթը

Մեկ շաբաթում տուժել է 95, զոհվել՝ 19 մարդ. Փրկարար ծառայությունն ամփոփում է...

17:03

Ձերբակալել են մարմնական վնաս պատճառած հետախուզվողին

Ձերբակալել են մարմնական վնաս պատճառած հետախուզվողին

16:42

Դավիթ Համբարձումյանի նկատմամբ կիրառվեց այլընտրանքային խափանման միջոց՝ տնային կալանք

Դավիթ Համբարձումյանի նկատմամբ կիրառվեց այլընտրանքային խափանման միջոց՝ տնային...

16:28

ՀՀ բանկերից մեկը միջազգային ֆինանսական շուկաներում թողարկել է աննախադեպ ծավալի` 600 մլն դոլարի եվրոբոնդեր. Նիկոլ Փաշինյան

ՀՀ բանկերից մեկը միջազգային ֆինանսական շուկաներում թողարկել է աննախադեպ ծավալի` 600 մլն դոլարի...

16:16

Վարդան Ղուկասյանի համար դատարան շտապօգնություն են կանչել. Փոստանջյան

Վարդան Ղուկասյանի համար դատարան շտապօգնություն են կանչել....

16:00

Արամ Ղազարյանը նշանակվել է փրկարար ծառայության տնօրեն, իսկ Կամո Ցուցուլյանը՝ ոստիկանապետ

Արամ Ղազարյանը նշանակվել է փրկարար ծառայության տնօրեն, իսկ Կամո Ցուցուլյանը՝...

15:45

Դատարանը պարտավորեցրել է քրեական վարույթ նախաձեռնել Արագածոտնի թեմի քահանաների գործով

Դատարանը պարտավորեցրել է քրեական վարույթ նախաձեռնել Արագածոտնի թեմի քահանաների...

15:26

«Մեր ձևով» շարժման անդամները կուսակցություն են գրանցել՝ «Ուժեղ Հայաստան»

«Մեր ձևով» շարժման անդամները կուսակցություն են գրանցել՝ «Ուժեղ...

15:09

Թույլ տվեք հիմա բան չասեմ. Ռուբեն Ռուբինյանը՝ հայ-թուրքական հարաբերություններում հնարավոր զարգացումների մասին

Թույլ տվեք հիմա բան չասեմ. Ռուբեն Ռուբինյանը՝ հայ-թուրքական հարաբերություններում հնարավոր...

14:52

Այս նախագծով որևէ նոր խմբի տարկետում չենք տալիս. Ժաննա Անդրեասյան

Այս նախագծով որևէ նոր խմբի տարկետում չենք տալիս. Ժաննա...

14:36

Այսօր Հրանտ Դինքի մահվան 19–րդ տարելիցն է

Այսօր Հրանտ Դինքի մահվան 19–րդ տարելիցն է

14:16

Վալերիյ Օսիպյանին ու կնոջն այսօր հրավիրել են դատախազություն

Վալերիյ Օսիպյանին ու կնոջն այսօր հրավիրել են...

13:54

Եպիսկոպոսաց ժողովը կկազմակերպվի Հայաստանից դուրս

Եպիսկոպոսաց ժողովը կկազմակերպվի Հայաստանից դուրս

13:34

24-ժամյա գրաֆիկով շարունակվում են ձնամաքրման աշխատանքները

24-ժամյա գրաֆիկով շարունակվում են ձնամաքրման...

13:18

«Եկեղեցի-հոգևորական» բնույթի հարցերը դուրս են պետական վերահսկողությունից և քաղաքացիական (պետական) դատարանի ենթակայությունից. Արթուր Ղամբարյան

«Եկեղեցի-հոգևորական» բնույթի հարցերը դուրս են պետական վերահսկողությունից և քաղաքացիական (պետական)...

13:06

Հունվարի 27-ը նախատեսվում է դարձնել ոչ աշխատանքային. Ռուբեն Ռուբինյանը` նոր փոփոխության մասին

Հունվարի 27-ը նախատեսվում է դարձնել ոչ աշխատանքային. Ռուբեն Ռուբինյանը` նոր փոփոխության...

12:49

Ռուսաստան պաշտոնական այց եմ նախապատրաստում. Ալեն Սիմոնյան

Ռուսաստան պաշտոնական այց եմ նախապատրաստում. Ալեն...

12:41

Պահանջում ենք ձեռնարկել անհապաղ միջոցներ` Նարեկ Սամսոնյանի առողջական վիճակը կարգավորելու համար. «ՀայաՔվե»

Պահանջում ենք ձեռնարկել անհապաղ միջոցներ` Նարեկ Սամսոնյանի առողջական վիճակը կարգավորելու համար....

12:36

Նախագծում նշված ոլորտների ցանկում պարտադիր պետք է ընդգրկվի պետական կառավարման ոլորտը. Լիլիթ Գալստյան

Նախագծում նշված ոլորտների ցանկում պարտադիր պետք է ընդգրկվի պետական կառավարման ոլորտը. Լիլիթ...

12:19

Նարեկ Սամսոնյանի առողջությունը վտանգված է. ՄԻՊ լռույթունը հավասար է հանցակցության. Մաթևոսյան

Նարեկ Սամսոնյանի առողջությունը վտանգված է. ՄԻՊ լռույթունը հավասար է հանցակցության....

12:07

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Հայկական մամուլ

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան կշարունակի

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան...

09:44

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի հաստատվում

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի...

09:35

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

09:17

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը գրավել

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը...

09:47

«Ժողովուրդ». Ինչ է հայտարարագրել «Մարտի 1»-ի գործով անցած եւ 2021-ին արդարացված Արարատի համայնքապետ Ավետիսյանը

«Ժողովուրդ». Ինչ է հայտարարագրել «Մարտի 1»-ի գործով անցած եւ 2021-ին արդարացված Արարատի...

09:27

«Հրապարակ». Եկեղեցու վերնախավի դիրքորոշումը կոշտ է եղել

«Հրապարակ». Եկեղեցու վերնախավի դիրքորոշումը կոշտ է...

09:15

«Ժողովուրդ». Ինչ է քննարկվել երեկ Մայր Աթոռում տեղի ունեցած եպիսկոպոսաց ժողովին

«Ժողովուրդ». Ինչ է քննարկվել երեկ Մայր Աթոռում տեղի ունեցած եպիսկոպոսաց...

09:01

«Հրապարակ». ՔՊ–ից ովքեր են առաջադրվել, ովքեր են ոտքը կախ գցել

«Հրապարակ». ՔՊ–ից ովքեր են առաջադրվել, ովքեր են ոտքը կախ...

09:16

«Հրապարակ». Ելքեր են փնտրում պրոֆեսիոնալների ցուցակում ընդգրկվելու համար

«Հրապարակ». Ելքեր են փնտրում պրոֆեսիոնալների ցուցակում ընդգրկվելու...

09:01

«Հրապարակ». Գյումրու ՔՊ կառույցը լուծարվել է. Կարեն Սարուխանյանին պարտադրել են

«Հրապարակ». Գյումրու ՔՊ կառույցը լուծարվել է. Կարեն Սարուխանյանին պարտադրել...

09:55

«Ժողովուրդ». Գործընթացը սառեցվել է. կրճատումների պատճառով բունտ կարող էր հասունանալ

«Ժողովուրդ». Գործընթացը սառեցվել է. կրճատումների պատճառով բունտ կարող էր...

09:44

«Հրապարակ». Երկու ամսում երեք հայց Գարիկ Սարգսյանի դեմ

«Հրապարակ». Երկու ամսում երեք հայց Գարիկ Սարգսյանի դեմ

09:33

«Իրավունք». Դիանա Գասպարյանը մի լավ ծիծաղել է ՔՊ-ի թեկնածու Արգիշտի Մեխակյանի ռեյտինգի վրա

«Իրավունք». Դիանա Գասպարյանը մի լավ ծիծաղել է ՔՊ-ի թեկնածու Արգիշտի Մեխակյանի ռեյտինգի...

09:15

«Իրավունք». «Մի բան արեք ախպերություն. Նժարին նախարար լինել-չլինելն է»

«Իրավունք». «Մի բան արեք ախպերություն. Նժարին նախարար լինել-չլինելն...

09:01

«Հրապարակ». Վաղարշապատում ՔՊ–ն անցել է «մարտեր առանց կանոնների»

«Հրապարակ». Վաղարշապատում ՔՊ–ն անցել է «մարտեր առանց...

09:56

«Փաստ». Ներկա «լավությունները» հետո ժողովրդի «քթերից են բերելու»

«Փաստ». Ներկա «լավությունները» հետո ժողովրդի «քթերից են...

09:45

«Հրապարակ». ՔՊ–ական պատգամավորներն ընդդեմ կառավարության

«Հրապարակ». ՔՊ–ական պատգամավորներն ընդդեմ...

09:33

«Ժողովուրդ». Փաշինյանի իշխանությունը Արցախից մսխված գումարների քրգործը հովանավորում է

«Ժողովուրդ». Փաշինյանի իշխանությունը Արցախից մսխված գումարների քրգործը հովանավորում...

09:16

«Փաստ». Դպրոցներում ուսուցիչների սուր պակաս կա

«Փաստ». Դպրոցներում ուսուցիչների սուր պակաս կա

09:02

«Ժողովուրդ». Ինչ ունեցվածք ունի Վեհափառի եղբորը եւ եղբորորդուն կալանավորած դատավորը

«Ժողովուրդ». Ինչ ունեցվածք ունի Վեհափառի եղբորը եւ եղբորորդուն կալանավորած...

09:55