«Հայրենիք»-ի Գյումրու գրասենյակում օգոստոսի 30-ին հաշմանդամություն ունեցող անձինք մրցում էին իրենց ինտելեկտով։ «Ե՛կ մտածենք» ինտելեկտուալ խաղը կազմակերպել էր «Մարզամշակութային ներառական կենտրոն» ՀԿ-ն՝ «Հայրենիք» զարգացման հիմնադրամի աջակցությամբ։ «Արդեն յոթերորդ անգամ անցկացվող խաղի նպատակն է հաշմանդամություն ունեցողների համար ստեղծել հավասար պայմաններ, հնարավորություն ընձեռել՝ ձեռք բերելու նոր ծանոթներ ու ընկերներ, այսինքն՝ ինտեգրել հասարակությանը»,-ասել է «Մարզամշակութային ներառական կենտրոն» ՀԿ-ի նախագահ Արտյոմ Դիլանյանը։ Հիմնադրամից տեղեկացնում են, որ գիտելիքի օրվան ընդառաջ կազմակերպված խաղին մասնակցում էին Գյումրիի, Վանաձորի ու Երևանի թիմերը՝ յուրաքանչյուրում 6 անձ։ «Մեր հասարակության բոլոր անդամների լիարժեք ինտեգրումն ու ինտելեկտուալ զարգացումը Հիմնադրամի ռազմավարական առաջնահերթություններից է»,-ողջունելով մասնակիցներին՝ ասել է «Հայրենիք» հիմնադրամի տնօրեն Խաչիկ Գալստյանը։ Հաշմանդամություն ունեցող կամ սոցիալական վատ վիճակում գտնվող անձանց կյանքը փոխել ձգտող կազմակերպությունն արդեն 10 տարի բազմատեսակ նախագծեր է իրականացնում։ Առաջիկայում պատրաստվում են խեցեգործական ձեռնարկություն հիմնել, որտեղ կաշխատի հաշմանդամություն ունեցող մեկ տասնյակից ավելի անձ։ Արտյոմ Դիլանյանն ասում է՝ իրենց համար կարևոր է կազմակերպության շահառուների ավելի լայն շրջանակի ներգրավումը։ «Մտածում ենք «Ե՛կ մտածենք» ինտելեկտուալ խաղն առաջիկայում անցկացնել «Հայաստան, Արցախ, Սփյուռք» ձևաչափով»,-ասել է նա՝ ուրախությամբ նշելով, որ «Հայրենիք»-ի պես գործընկերն իրենց ավելի ամուր է դարձնում։
13:02
12:35
12:04
11:08
10:52
10:44
10:19
09:36
09:02
12:48
11:24
11:09
10:55
10:33
17:27
17:16
17:05
16:33
16:05
15:36
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56