«Մենք գտնում ենք, որ թե´ ԿԳՄՍ-ի, թե´ առողջապահության նախարարության պարագայում, ինչքան էլ Արսեն Թորոսյանն ու Արայիկ Հարությունյանը գերատեսչությունների ղեկավաներն են, նրանց հետ առնվազն հավասարապես պատասխանատվությունը կիսում է կառավարության ղեկավարը, Նիկոլ Փաշինյանը»,- «Հայելի» ակումբում հրավիրված ասուլիսում հայտնեց «Ադեկվադ» կուսակցության վարչության անդամ Կոնստանտին Տեր-Նակալյանը: Նրա խոսքով, վարչապետը հրապարակավ և ոչ հրապարակավ զորակցել է այդ նախարարներին և թույլ տվել նրանց անել այն, ինչն առաջացնում է հասարակության դժգոհությունը, որոնք են տարատեսակ կոնվենցիաների ներդնումը, կորոնավիրուսից 1000-ից ավելի մահը, «Հայ» բառի աքսորումը կրթական ծրագրերից: «Հայաստանում չկա հոգեկան առողջ և ուղեղի վրա ծալքեր ունեցող մարդ, որը կմտածի, որ այս կորոնավիրուսի խայտառակությունը Նիկոլ Փաշինյանը չէր ուզում՝ Արսեն Թորոսյանը ստիպելով անում էր»,- հայտնեց բանախոսը և հայտարարեց, որ Նիկոլ Փաշինյանի անմիջական իմացությամբ են կայացվում նույնիսկ ոչ կարևոր որոշումները:
Կոնստանտին Տեր-Նակալյանը որպես փաստարկ բերեց իր հավաստի աղբյուրներից ստացած տեղեկությունն այն մասին, որ Երևանում գովազդային ցուցանակների վրա գովազդ տեղադրելու համար, եթե այդ ցուցանակի վրա կա քաղաքական ենթատեքստ, ապա պետք է լինի Նիկոլ Փաշինյանի անձնական համաձայնությունը, այլ ոչ թե Երևանի քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանման: «Ադեկվադ» կուսակցության վարչության անդամի խոսքով, նեգատիվ գործողությունները հետևանք են ոչ այնքան չարամիտ դիտավորության, ինչքան հանցավոր անփութության, ապաշնորհության. անգրագիտության: Քանի որ շատ դեպքերում չեն գիտակցում և զբաղված են ինքնագովազդով: Տեր-Նակալյանը ադեկվադ չհամարեց, որ Առողջապահության նախարարը համաճարակի այս պայմաններում արձակուրդ է գնում և ժպտերես նկարներ է հրապարակում: Վերջինս անտրամաբանական համարեց նաև պարետի այն որոշումն, ըստ որի, վարչապետը և մյուս պաշտոնյաները որոշ միջոցառումների ժամանակ կարող են չկրել դիմակ, իսկ մյուսները պետք է կրեն: Ըստ նրա, եթե դիմակն իրոք վիրուսի տարածման դեմ է, ապա բոլոր վայրերում էլ այն պետք է բոլորը կրեն: «Դիմակների պարտադրումը մի օգուտ է բերում տուգանքների տեսքով, իսկ կառավարությանը քեշ փող պետք լինելու է ու արդեն պետք է»,- հայտնեց բանախոսը և հավելեց, որ ոստիկանները չարագործների կույտ չեն, այլ նրանց առաջ հստակ պլան է դրված՝ գնալ տուգանել, քանի որ տարվա վերջում հնարավոր է լինի պետական աշխատողների և կենսաթոշակների վճարման խնդիր: Կոնստանտին Տեր-Նակալյանը դրական գնահատեց Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի ասուլիսները, որոնցով հնարավոր կլինի կեղծ միֆերը փարատել և իշխանությունների առաջադրած կեղծ օրակարգերի փլուզմանը մասնակցել: Նրա խոսքով, նախկին նախագահները կարող են ուրվագծել ինչպես խնդրիներն, այնպես էլ դրանցից դուրս գալու ճանապարհները:
«Այս փոսից դուրս գալու միակ ճանապարհը լայն կոնսոլիդացիան է և ես հույս ունեմ, որ մենք մի օր կտեսնենք, որ նաև 2-րդ և 3-րդ նախագահները թիկունք-թիկունքի տված իրենց լուման կունենան փակուղուց դուրս գալու գործընթացում»,- հայտարարեց «Ադեկվադ» կուսակցության վարչության անդամը և կանխատեսեց, որ ներիշխանական հակասությունները սրանում են, ավելանում են հասարական բողոքի ակցիաներ և նույնիսկ վարչապետին օժանդակող արտաքին ուժերն են հետ քաշվում:
Աղբյուր` Panorama.am
14:35
14:03
13:34
13:09
11:22
10:44
10:02
12:36
12:21
12:03
11:46
11:16
11:02
10:46
10:33
10:14
09:55
09:44
09:33
09:15
13:09 08.11.25
14:03 08.11.25
10:44 08.11.25
11:22 08.11.25
13:34 08.11.25
14:35 08.11.25
10:02 08.11.25
09:33 07.11.25
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01