Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` օգոստոսի 28-ից 31-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 149 դեպք, որից 8-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ խարդախության՝ 28, մարմնական վնասվածք հասցնելու եւ անձնական ունեցվածքի գողության՝ 27-ական, ընտանեկան բռնության՝ 11, թմրամիջոցի հայտնաբերման` 8, յուրացման կամ վատնման` 6, ծեծի՝ 5, գույքը դիտավորությամբ վնասելու, զենք-զինամթերքի առգրավման, խուլիգանության, ապօրինի ծառահատման, սպանության սպառնալիքի ու պաշտոնեական լիազորությունները չարաշահելու՝ 3-ական, անձի առեւանգման՝ 2, բնակարանային գողության, շորթման, կաշառակերության, աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու, ինքնիրավչության, բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, որն առաջացրել է հիվանդի մահ, մարդու թրաֆիքինգի կամ շահագործման, հանցավոր համագործակցություն ստեղծելու կամ հանցավոր համագործակցությանը մասնակցելու եւ դատական ակտի պահանջները չկատարելու՝ 1-ական դեպք։ Հայտնաբերվել է 2 անհետ կորած, 9 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 2 հետախուզվող։ Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 7 դեպք։ Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 4, մարմնական վնասվածք հասցնելու՝ 2, խարդախության եւ կողոպուտի 1 դեպք։ Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 34 պատահար. 1 մարդ զոհվել է, 44-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
17:03
16:42
16:28
16:16
16:00
15:45
15:26
15:09
14:52
14:36
14:16
13:54
13:34
13:18
13:06
12:49
12:41
12:36
12:19
12:07
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55