Հայաստանի ԱԺ նխագահ Արարատ Միրզոյանն Արցախի Անկախության օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանին: «Հարգելի պարոն Թովմասյան, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ անձամբ իմ անունից Ձեզ եւ ողջ արցախահայությանն եմ հղում իմ ջերմ շնորհավորանքներն ու բարեմաղթանքները Արցախի Հանրապետության Անկախության օրվա կապակցությամբ: Անթաքույց հպարտությամբ եմ հետեւում Արցախում տեղի ունեցող բարեփոխումների եւ զարգացման բուռն ընթացքին, ինչն անկասկած չի վրիպում նաեւ միջազգային հանրության ուշադրությունից: Պարոն Թովմասյան, մեր համատեղ ջանքերի եւ անխոնջ աշխատանքի շնորհիվ մենք կյանքի կկոչենք մեր համազգային նպատակներն ու ծրագրերը` արձանագրելով մեծ ձեռքբերումներ ու նվաճումներ ինչպես ներքին, այնպես էլ արտաքին քաղաքականության ոլորտներում` ի շահ մեր երկու հայկական պետությունների եւ հայ ժողովրդի միասնականության: Մենք մեր խոնարհումն ենք բերում Արցախի 29-ամյա անկախության կերտման ճանապարհին ընկած մեր քաջորդիների հիշատակին, ովքեր Արցախի անկախությունը հաստատակամորեն եւ հավերժորեն են փորագրել պատմության մեջ: Վերստին շնորհավորելով ազատության եւ անկախության այս փառապանծ տոնի կապակցությամբ` պարոն նախագահ, մաղթում եմ Ձեզ նորանոր հաջողություններ, իսկ գեղատեսիլ Արցախին` խաղաղություն եւ բարգավաճում»,-ասված է ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի շնորհավորական ուղերձում:
14:45
14:33
14:14
13:56
13:41
13:22
13:07
12:52
12:36
12:19
12:03
11:48
11:36
11:26
11:15
11:02
10:35
10:19
10:02
09:46
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:46
09:33
09:16
09:02
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02