ARM | RUS |

«Մեր «ուշացնելը» կապ չունի». Վճռաբեկ դատարանի քրեական պալատը՝ Դավիթ Համբարձումյանի գործի մասին

01.09.20 | 17:04

2020 թվականի օգոստոսի 29-ին ՀՀ գլխավոր դատախազի խորհրդականի կողմից հաղորդագրություն էր տարածվել այն մասին, որ «Վճռաբեկ դատարանը ուշացումով հիմնավոր է ճանաչել մեղադրյալ Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի նկատմամբ գրավը որպես այլընտրանքային խափանման միջոց կիրառելու անթույլատրելիության վերաբերյալ վճռաբեկ բողոքով արտահատված դատախազության փաստարկները»։ Այս առնչությամբ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը հանդես է եկել հաղորդագրությամբ, որտեղ, մասնավորապես, ասվում է. «Անդրադառնալով «ուշացումով» դատախազության փաստարկները հիմնավոր ճանաչելու վերաբերյալ դատողությանը, հարկ է նշել, որ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը, ինչպես Դավիթ Համբարձումյանի, այնպես էլ նույն գործի շրջանակներում որպես մեղադրյալներ ներգրավված Գոռ Համբարձումյանի, Կարեն Օհանյանի, Արմենակ Հակոբյանի, Գոռ Խաչատրյանի նկատմամբ մինչդատական վարույթի ընթացքում խափանման միջոցի կիրառման իրավաչափության վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի բողոքները վարույթ էր ընդունել օրենքի միատեսակ կիրառության ապահովման սահմանադրական գործառույթի իրացման նկատառումներով։ Հաշվի առնելով օրենսդրական կարգավորումներով պայմանավորված` դատական պրակտիկայում առավելապես կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու եւ անձի ազատության իրավունքի սահմանափակման այլընտրանքային միջոցների կիրառումն ինքնաբերաբար մերժելու մոտեցման հնարավոր վտանգները, կարեւորելով անձի ազատության իրավունքը մեխանիկորեն սահմանափակելու անթույլատրելիությունը, ելնելով անձի ազատության կանխավարկածի սկզբունքի արժեբանական նշանակությունից՝ միջազգային իրավական փաստաթղթերում ամրագրված չափանիշների, արտասահմանյան մի շարք երկրների օրենսդրական կարգավորումների, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի կողմից տարեկան զեկույցներում այլընտրանքային միջոցների ցածր կիրառելիության առնչությամբ արտահայտված մտահոգությունների հաշվառմամբ, Վճռաբեկ դատարանի քրեական պալատը Գոռ Համբարձումյանի գործով դեռեւս 2019 թվականի ապրիլի 12-ին դիմել էր Սահմանադրական դատարան՝ միջնորդելով որոշելու անձի ազատության հիմնարար իրավունքը վտանգող քրեադատավարական նորմերի` ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը։ Սահմանադրական դատարանը 2019 թվականի հոկտեմբերի 15-ի թիվ ՍԴՈ-1480 որոշմամբ Վճռաբեկ դատարանի դիմումը բավարարել էր՝ ճանաչելով վիճարկվող քրեադատավարական դրույթները ՀՀ Սահմանադրությանը հակասող: Կարեւոր է փաստել, որ ինչպես Դավիթ Համբարձումյանի, այնպես էլ Գոռ Համբարձումյանի գործով ներկայացված վճռաբեկ բողոքների քննարկումը հնարավոր էր դարձել բացառապես անմիջականորեն կիրառման ենթակա նորմերի սահմանադրականության առնչությամբ Սահմանադրական դատարանի՝ 2019 թվականի հոկտեմբերի 15-ի վերոհիշյալ որոշման կայացումից հետո։ Մինչդեռ Դավիթ եւ Գոռ Համբարձումյանների վերաբերյալ քրեական գործը, մինչ այդ՝ դեռեւս 2019 թվականի հունիսի 14-ին, ըստ էության քննության առնելու համար ուղարկվել էր առաջին ատյանի դատարան, այսինքն՝ մինչեւ Սահմանադրական դատարանի կողմից Վճռաբեկ դատարանի վերը հիշատակված դիմումի քննարկումն քրեական գործով մինչդատական վարույթն արդեն իսկ ավարտված է եղել։ Հետեւաբար Դավիթ Համբարձումյանի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի քրեական պալատի որոշումը՝ տվյալ գործով մինչդատական վարույթի շրջանակներում իրավական որեւէ հետեւանք չէր կարող առաջացնել ոչ թե Վճռաբեկ դատարանի որոշումն «ուշացումով» կայացնելու կամ այն կողմերին «ուշացումով» ուղարկելու պատճառաբանությամբ, այլ տվյալ գործով մինչդատական վարույթը մինչեւ Սահմանադրական դատարանի կողմից համապատասխան որոշման կայացումն ավարտված լինելու եւ մեղադրյալի նկատմամբ խափանման միջոցի վերաբերյալ նոր որոշում կայացված լինելու հիմքով։ Հարկ է միաժամանակ փաստել, որ ինչպես Դավիթ Համբարձումյանի, այնպես էլ Գոռ Համբարձումյանի գործով Վճռաբեկ դատարանի քրեական պալատի որոշումներն անձի ազատության կանխավարկածի սկզբունքի ապահովման, դատական պրակտիկայի միասնականության ապահովման տեսանկյունից ունեն նախադեպային հիմնարար նշանակություն։ Ձեւավորված նախադեպային իրավունքի շրջանակներում Վճռաբեկ դատարանի քրեական պալատը հիշյալ գործերով արձանագրել է, որ պայմանավորված խափանման միջոցի կիրառման հիմքով՝ գրավի միջնորդությունը բացառապես օրենսդրական կարգավորումների վկայակոչմամբ ինքնաբերաբար մերժվել չի կարող՝ առանց այն ըստ էության քննության առարկա դարձնելու, ինչն անընդունելի է նաեւ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի տեսանկյունից։ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը միաժամանակ արձանագրել է, որ իբրեւ այլընտրանք` գրավը պետք է դիտարկվի որպես արդյունավետ միջոց` հակակշռելու համար մեղադրյալի ոչ իրավաչափ վարքագծի դրսեւորման ցանկացած ռիսկ՝ հնարավորություն տալով ապահովելու նրա ազատության իրավունքի եւ մեղադրյալի մասնակցությամբ գործի պատշաճ քննության հանրային շահի միջեւ արդարացի հավասարակշռությունը։


Ռուսաստանի չորս օդանավակայան վերացրել է ինքնաթիռների վայրէջքի սահմանափակումները

Ռուսաստանի չորս օդանավակայան վերացրել է ինքնաթիռների վայրէջքի...

13:02

Վարչապետի հետ հանդիպման գնացած եպիսկոպոսների նկատմամբ շանտաժ կիրառվել է, թե ոչ՝ տեղյակ չեմ, բայց դա հերձվածողության դասական օրինակ է. Արշակ Սրբազան

Վարչապետի հետ հանդիպման գնացած եպիսկոպոսների նկատմամբ շանտաժ կիրառվել է, թե ոչ՝ տեղյակ չեմ, բայց...

12:35

Փլուզվել է Շիրակի փողոցում գտնվող չգործող դաշնամուրի գործարանի արտաքին պատը. կա տուժած

Փլուզվել է Շիրակի փողոցում գտնվող չգործող դաշնամուրի գործարանի արտաքին պատը. կա...

12:04

«Առինջ մոլ»-ի մոտակայքում ավտոմեքենաներ են բախվել, վարորդներից մեկը հոսպիտալացվել է

«Առինջ մոլ»-ի մոտակայքում ավտոմեքենաներ են բախվել, վարորդներից մեկը հոսպիտալացվել...

11:08

«Արզնի կաթնամթերք»-ի 3 արտադրատեսակների արտադրությունը կասեցվել է

«Արզնի կաթնամթերք»-ի 3 արտադրատեսակների արտադրությունը կասեցվել...

10:52

Անօգնական վիճակում գտնվողին թրաֆիքինգի ենթարկելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Անօգնական վիճակում գտնվողին թրաֆիքինգի ենթարկելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի...

10:44

Չեմ կաշկանդելու հանրության հետ բաց խոսելու իրավունքս․ Դավիթ Տոնոյանը հայտարարություն է տարածել

Չեմ կաշկանդելու հանրության հետ բաց խոսելու իրավունքս․ Դավիթ Տոնոյանը հայտարարություն է...

10:19

Երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով. Ճանապարհային դեպարտամենտն է զգուշացնում

Երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով. Ճանապարհային դեպարտամենտն է...

09:36

Էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն Երևանում և մարզերում

Էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն Երևանում և...

09:02

Սուրբ Սարգիս եկեղեցում Պատարագի ընթացքում Վեհափառի անունը կրկին զեղչվեց. հավատավոր ժողովուրդը վանկարկում էր կաթողիկոսի անունը

Սուրբ Սարգիս եկեղեցում Պատարագի ընթացքում Վեհափառի անունը կրկին զեղչվեց. հավատավոր ժողովուրդը...

12:48

Կոչ-խնդրանքս է մեզանից յուրաքանչյուրին` անկախ դիրքից ու դիրքորոշումից, նպաստել կրքերի հանդարտեցմանը. Սերովբե եպիսկոպոս Իսախանյան

Կոչ-խնդրանքս է մեզանից յուրաքանչյուրին` անկախ դիրքից ու դիրքորոշումից, նպաստել կրքերի...

11:24

«132-րդ Հայրապետը կանգնած է անսասան». Տեր Ասողիկ

«132-րդ Հայրապետը կանգնած է անսասան». Տեր Ասողիկ

11:09

Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Արարատի մարզի Նոյակերտ գյուղում

Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Արարատի մարզի Նոյակերտ...

10:55

Իշխանության համար բանակն ունենալու է խորհրդանշական դեր. Աբրահամյան

Իշխանության համար բանակն ունենալու է խորհրդանշական դեր....

10:33

Սամվել Կարապետյանի գործով 53 քննիչներից բաղկացած խմբի կողմից առկա է վճռական անգործություն. Արամ Վարդևանյան

Սամվել Կարապետյանի գործով 53 քննիչներից բաղկացած խմբի կողմից առկա է վճռական անգործություն. Արամ...

17:27

Գևորգ Պապոյանը զրույցներ է ունեցել Թուրքիայի ու Ադրբեջանի գյուղատնտեսության նախարարների հետ

Գևորգ Պապոյանը զրույցներ է ունեցել Թուրքիայի ու Ադրբեջանի գյուղատնտեսության նախարարների...

17:16

Դատախազությունը կբողոքարկի ուսանողի նկատմամբ բռնություն կիրառած անձանց ազատ մնալու որոշումը

Դատախազությունը կբողոքարկի ուսանողի նկատմամբ բռնություն կիրառած անձանց ազատ մնալու...

17:05

Արմեն Գրիգորյանն ու Իրեն Ֆելինը քննարկել են ՀՀ-ՆԱՏՕ երկկողմ համագործակցությունը

Արմեն Գրիգորյանն ու Իրեն Ֆելինը քննարկել են ՀՀ-ՆԱՏՕ երկկողմ...

16:33

Վարդենիսում 2 պայմանագրային զինծառայող է պայթել ականի վրա. ՊՆ-ից հայտնում են՝ նրանց կյանքին վտանգ չի սպառնում

Վարդենիսում 2 պայմանագրային զինծառայող է պայթել ականի վրա. ՊՆ-ից հայտնում են՝ նրանց կյանքին վտանգ...

16:05

Լիլիթ Մակունցը հանդիպում է ունեցել Գերմանիայի Ավետարանական եկեղեցու եպիսկոպոսի գլխավորած պատվիրակության հետ

Լիլիթ Մակունցը հանդիպում է ունեցել Գերմանիայի Ավետարանական եկեղեցու եպիսկոպոսի գլխավորած...

15:36

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Հայկական մամուլ

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան կշարունակի

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան...

09:44

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի հաստատվում

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի...

09:35

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

09:17

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը գրավել

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը...

09:47

«Ժողովուրդ». Ինչ է հայտարարագրել «Մարտի 1»-ի գործով անցած եւ 2021-ին արդարացված Արարատի համայնքապետ Ավետիսյանը

«Ժողովուրդ». Ինչ է հայտարարագրել «Մարտի 1»-ի գործով անցած եւ 2021-ին արդարացված Արարատի...

09:27

«Հրապարակ». Եկեղեցու վերնախավի դիրքորոշումը կոշտ է եղել

«Հրապարակ». Եկեղեցու վերնախավի դիրքորոշումը կոշտ է...

09:15

«Ժողովուրդ». Ինչ է քննարկվել երեկ Մայր Աթոռում տեղի ունեցած եպիսկոպոսաց ժողովին

«Ժողովուրդ». Ինչ է քննարկվել երեկ Մայր Աթոռում տեղի ունեցած եպիսկոպոսաց...

09:01

«Հրապարակ». ՔՊ–ից ովքեր են առաջադրվել, ովքեր են ոտքը կախ գցել

«Հրապարակ». ՔՊ–ից ովքեր են առաջադրվել, ովքեր են ոտքը կախ...

09:16

«Հրապարակ». Ելքեր են փնտրում պրոֆեսիոնալների ցուցակում ընդգրկվելու համար

«Հրապարակ». Ելքեր են փնտրում պրոֆեսիոնալների ցուցակում ընդգրկվելու...

09:01

«Հրապարակ». Գյումրու ՔՊ կառույցը լուծարվել է. Կարեն Սարուխանյանին պարտադրել են

«Հրապարակ». Գյումրու ՔՊ կառույցը լուծարվել է. Կարեն Սարուխանյանին պարտադրել...

09:55

«Ժողովուրդ». Գործընթացը սառեցվել է. կրճատումների պատճառով բունտ կարող էր հասունանալ

«Ժողովուրդ». Գործընթացը սառեցվել է. կրճատումների պատճառով բունտ կարող էր...

09:44

«Հրապարակ». Երկու ամսում երեք հայց Գարիկ Սարգսյանի դեմ

«Հրապարակ». Երկու ամսում երեք հայց Գարիկ Սարգսյանի դեմ

09:33

«Իրավունք». Դիանա Գասպարյանը մի լավ ծիծաղել է ՔՊ-ի թեկնածու Արգիշտի Մեխակյանի ռեյտինգի վրա

«Իրավունք». Դիանա Գասպարյանը մի լավ ծիծաղել է ՔՊ-ի թեկնածու Արգիշտի Մեխակյանի ռեյտինգի...

09:15

«Իրավունք». «Մի բան արեք ախպերություն. Նժարին նախարար լինել-չլինելն է»

«Իրավունք». «Մի բան արեք ախպերություն. Նժարին նախարար լինել-չլինելն...

09:01

«Հրապարակ». Վաղարշապատում ՔՊ–ն անցել է «մարտեր առանց կանոնների»

«Հրապարակ». Վաղարշապատում ՔՊ–ն անցել է «մարտեր առանց...

09:56

«Փաստ». Ներկա «լավությունները» հետո ժողովրդի «քթերից են բերելու»

«Փաստ». Ներկա «լավությունները» հետո ժողովրդի «քթերից են...

09:45

«Հրապարակ». ՔՊ–ական պատգամավորներն ընդդեմ կառավարության

«Հրապարակ». ՔՊ–ական պատգամավորներն ընդդեմ...

09:33

«Ժողովուրդ». Փաշինյանի իշխանությունը Արցախից մսխված գումարների քրգործը հովանավորում է

«Ժողովուրդ». Փաշինյանի իշխանությունը Արցախից մսխված գումարների քրգործը հովանավորում...

09:16

«Փաստ». Դպրոցներում ուսուցիչների սուր պակաս կա

«Փաստ». Դպրոցներում ուսուցիչների սուր պակաս կա

09:02

«Ժողովուրդ». Ինչ ունեցվածք ունի Վեհափառի եղբորը եւ եղբորորդուն կալանավորած դատավորը

«Ժողովուրդ». Ինչ ունեցվածք ունի Վեհափառի եղբորը եւ եղբորորդուն կալանավորած...

09:55

«Ժողովուրդ». 0,5-1,5 միլիոն դրամը ՔՊ-ում դժգոհության առիթ է դարձել. ովքեր պետք է վճարեն 2026 թվականի «գլխագինը»

«Ժողովուրդ». 0,5-1,5 միլիոն դրամը ՔՊ-ում դժգոհության առիթ է դարձել. ովքեր պետք է վճարեն 2026...

09:26

«Հրապարակ». ՔՊ–ում շատերն են վախենում Աստծո նզովքից

«Հրապարակ». ՔՊ–ում շատերն են վախենում Աստծո նզովքից

09:12

«Հրապարակ». Պարտադիր զինծառայությունը նաև ստաժ կհաշվեն. Իշխանուրթյունը պոպուլիստական նախագծերի շքերթ է նախատեսում

«Հրապարակ». Պարտադիր զինծառայությունը նաև ստաժ կհաշվեն. Իշխանուրթյունը պոպուլիստական նախագծերի...

09:01

«Հրապարակ». Փակ նիստի ժամանակ «դեբոշ» են արել.  Հայկ Սարգսյանը փորձել է անգամ Փաշինյանի անձով սաստել Քոչարյանին

«Հրապարակ». Փակ նիստի ժամանակ «դեբոշ» են արել. Հայկ Սարգսյանը փորձել է անգամ Փաշինյանի անձով...

09:55

«Փաստ». Արևմուտքում էլ են սկսո՞ւմ «ձեռքները լվանալ» Նիկոլ Փաշինյանից

«Փաստ». Արևմուտքում էլ են սկսո՞ւմ «ձեռքները լվանալ» Նիկոլ...

09:46

«Իրավունք». Ավինյանը սկսել է «խաղեր տալ» ընդդիմադիրների հետ

«Իրավունք». Ավինյանը սկսել է «խաղեր տալ» ընդդիմադիրների...

09:32

«Հրապարակ». Ովքե՞ր են ընդգրկված ՔՊ–ի նախընտրական շտաբում

«Հրապարակ». Ովքե՞ր են ընդգրկված ՔՊ–ի նախընտրական...

09:15

«Իրավունք». «Հալներդ կտենաք». Փաշինյանը կշտամբել է հրճված թիմակիցներին

«Իրավունք». «Հալներդ կտենաք». Փաշինյանը կշտամբել է հրճված...

09:02

«Հրապարակ». Իշխանությունները բարձր մակարդակով «բողոքներ» են ուղարկել

«Հրապարակ». Իշխանությունները բարձր մակարդակով «բողոքներ» են...

09:55

«Ժողովուրդ». Մուկն ու «Ձուկը» միախառնվել են. ԱԺ-ն նվագարկիչ ու սկավառակ է գնել պետբյուջեի հաշվին

«Ժողովուրդ». Մուկն ու «Ձուկը» միախառնվել են. ԱԺ-ն նվագարկիչ ու սկավառակ է գնել պետբյուջեի...

09:45

«Ժողովուրդ». ԱԳՆ-ն անկարող է 100 մլն եվրոյի աջակցությունը ստանալ. ամիսներ շարունակ ջանքեր են գործադրվում

«Ժողովուրդ». ԱԳՆ-ն անկարող է 100 մլն եվրոյի աջակցությունը ստանալ. ամիսներ շարունակ ջանքեր են...

09:32

«Հրապարակ». Բարձրաստիճան հոգևորականները հակաքայլեր են ձեռնարկում իշխանությունների դեմ

«Հրապարակ». Բարձրաստիճան հոգևորականները հակաքայլեր են ձեռնարկում իշխանությունների...

09:15

«Հրապարակ». Արգիշտի Մեխակյանը դեպրեսիայի մեջ է

«Հրապարակ». Արգիշտի Մեխակյանը դեպրեսիայի մեջ է

09:01

«Ժողովուրդ». «Լավ ազդակներ կան». Որոնք են իշխանության ամենօրյա քննարկումների թեմաները

«Ժողովուրդ». «Լավ ազդակներ կան». Որոնք են իշխանության ամենօրյա քննարկումների...

09:56

«Փաստ». Քաղաքական կամիկաձեներ. ինչո՞վ են վախեցնելու հայ ժողովրդին

«Փաստ». Քաղաքական կամիկաձեներ. ինչո՞վ են վախեցնելու հայ...

09:46

«Հրապարակ». Ավետիս Կարագուլյանը կոմայի մեջ է. նա մի շարք քրեական ու քաղաքացիական գործերով է անցնում

«Հրապարակ». Ավետիս Կարագուլյանը կոմայի մեջ է. նա մի շարք քրեական ու քաղաքացիական գործերով է...

09:33

«Ժողովուրդ». Համայնքների ղեկավարները թիրախում են. կա՛մ երդում, կա՛մ հրաժեշտ

«Ժողովուրդ». Համայնքների ղեկավարները թիրախում են. կա՛մ երդում, կա՛մ...

09:24

«Հրապարակ». Արփինե Սարգսյանին փոխարինող են փնտրում. ո՞վ է թեկնածուն

«Հրապարակ». Արփինե Սարգսյանին փոխարինող են փնտրում. ո՞վ է...

09:17

«Փաստ». Իշխանություններն ուզում են Սամվել Կարապետյանի հաշվին հանրությանը նախընտրական լավություն «ծախե՞լ»

«Փաստ». Իշխանություններն ուզում են Սամվել Կարապետյանի հաշվին հանրությանը նախընտրական լավություն...

09:01

«Հրապարակ». Ինչո՞ւ էր Սուրեն Պապիկյանն ԱԺ եկել. մանրամասներ փակ հանդիպումից

«Հրապարակ». Ինչո՞ւ էր Սուրեն Պապիկյանն ԱԺ եկել. մանրամասներ փակ...

09:46

«Ժողովուրդ». Հոգեւորականների հետ ուշագրավ դեպքեր են տեղի ունեցել. ինչն է պատճառը

«Ժողովուրդ». Հոգեւորականների հետ ուշագրավ դեպքեր են տեղի ունեցել. ինչն է...

09:35

«Իրավունք». Հոգեւորականների վրա կոմպրոմատներ հավաքել. նոր հրահանգ

«Իրավունք». Հոգեւորականների վրա կոմպրոմատներ հավաքել. նոր...

09:22

«Հրապարակ». Գորշ կարդինալները տիրապետում են ներկուլիսային անցուդարձին

«Հրապարակ». Գորշ կարդինալները տիրապետում են ներկուլիսային...

09:12

«Իրավունք». Սեքս–սկանդալներ են պայթելու. հայտնի է՝ ովքեր են թիրախում

«Իրավունք». Սեքս–սկանդալներ են պայթելու. հայտնի է՝ ովքեր են...

09:00

«Ժողովուրդ». Փաշինյանն արդյունքից շատ դժգոհ է

«Ժողովուրդ». Փաշինյանն արդյունքից շատ դժգոհ է

09:56