Կորոնավիրուսային ճգնաժամի ֆոնին գենդերային անհավասարության խնդիրն աշխարհում սրվում է: Եվրանյուզի հաղորդմամբ, այս մասին ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ակտիվիստների և կանանց հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ համաշխարհային վիրտուալ հանդիպման ժամանակ: Նա նշել է, որ համաճարակը մեկ անգամ ևս հիշեցրել է այն մասին, ինչն արդեն գիտեին. աշխարհում դեռ գերիշխող են տղամարդիկ: Անտոնիո Գուտերեշն ասել է, որ բուժաշխատողների մեծ մասը կանայք են։ Նրանք COVID-19- ի դեմ պայքարի առաջնագծում են: Այնուամենայնիվ, նրանց աշխատավարձերը և աշխատանքային պայմանները չեն համապատասխանում նրանց կենսական կարևոր դերին: «Անհատական պաշտպանիչ միջոցները հաճախ հարմարեցված են արական սեռի միջին պարամետրերին, ուստի բժիշկ-կանանց շրջանում վարակման ռիսկն ավելի մեծ է: Եվ չնայած առողջապահական աշխատողների 70 -90 տոկոսը կանայք են, նրանք զբաղեցնում են ոլորտի ղեկավար պաշտոնների 30 տոկոսից պակաս»,- ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը։ Կորոնավիրուսի բռնկումը և դրան հաջորդած դպրոցների փակումը մեկ անգամ ևս ցույց են տվել, որ կանայք կատարում են երեխաների և ընտանիքի այլ անդամների խնամքի չվճարվող աշխատանքի մեծ մասը: Բացի այդ, կարանտինի ընթացքում սեռով պայմանավորված բռնության դեպքերն ավելացել են. կանայք օրինազանցները հետ բառացիորեն «բանտարկվեցին» չորս պատերի մեջ: Գուտերեշը կոչ է արել կանանց պաշտպանությունն առաջնահերթ լինել COVID-19- ի հետևանքների հաղթահարման ազգային ծրագրերում: Սա խնդիրների ամբողջ ցանկը չէ: Աղքատ երկրներում համաճարակի ժամանակ աղջիկները թողնում են դպրոցը: Վտանգ կա, որ նրանք այլևս չեն վերադառնա իրենց դասասենյակներ և կարող են դառնալ բռնության կամ շահագործման զոհ: Փորձագետների կարծիքով, տարիներ կպահանջվեն գենդերային հավասարության ոլորտում նախկին նվաճումներին վերադառնալու համար:
13:13
12:48
12:27
12:06
11:47
11:06
10:45
10:26
10:03
18:46
18:33
18:14
18:09
17:56
17:42
17:22
17:06
17:05
16:45
16:26
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34