Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Բաբայանը շնորհավորական ուղերձ է հղել Արցախի Հանրապետության հռչակման օրվա կապակցությամբ։
«Սիրելի´ արցախցիներ, աշխարհասփյուռ հայություն, 1991 թվականի սեպտեմբերի 2-ին ժողովրդական պատգամավորների Լեռնային Ղարաբաղի մարզային և Շահումյանի շրջանային խորհուրդների` բոլոր մակարդակների խորհուրդների պատգամավորների մասնակցությամբ համատեղ նստաշրջանը հռչակել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման մասին հռչակագրի իրավական արգասիքը հայոց դարավոր իղձերի և երազանքների արձանագրումն էր: Ազգային արժեքների, կենսակերպի և գոյապահպանության, դրանց զարգացման նկատմամբ սպառնալիքների հաղթահարման ձգտմամբ և սեփական ճակատագիրն ինքնուրույն տնօրինելու վճռականությամբ արցախահայությունը, Հայաստանի և Սփյուռքի հետ ձեռք ձեռքի տված, նախորդ 29 տարիներին հետևողականորեն ստեղծել և զարգացրել է ազգային անվտանգության հիմնարար արժեքներ: Սեպտեմբերի 2-ը բացառիկ նշանակություն և արժեք ունեցող տոն է յուրաքանչյուր հայի համար։ Անկախ, ինքնիշխան Արցախը հայ ժողովրդի միասնական ոգու, անկոտրուն կամքի, մեծ հայրենասիրության և հերոսական պայքարի ծնունդ է, որի նորօրյա պատմության կերտողը մեզնից յուրաքանչյուրն է։ 29 տարի անց չեն փոխվել մեր ձգտումները, որակափոխվել է միայն հռչակագրով ամրագրված ձգտումներն իրենց վերջնանպատակին հասցնելու ձևաչափը ՝ սկզբունքորեն շեշտադրելով անվտանգություն-կայունություն-զարգացում շղթայի յուրաքանչյուր օղակը: Արցախի անվտանգությունն այլևս ցանկացած հայի պատվի և արժանապատվության հարցն է։ Վերստին շնորհավորում եմ Արցախի նորագույն պատմության կարևոր այս տոնի կապակցությամբ և մաղթում ուժ և ավյուն՝ հայրենիքին անձնվիրաբար ծառայելու գործում»,- ասվում է ուղերձում։
10:09
09:44
09:18
09:02
20:23
19:28
19:05
18:49
18:24
18:07
15:29
15:04
14:35
14:14
13:06
12:33
12:09
11:14
10:48
10:28
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33