Մոլորվելու հետևանքով Ադրբեջանում հայտնված ու գերի պահվող Գուրգեն Ալավերդյանին Կարմիր Խաչի ներկայացուցիչների կողմից այցելություն չի եղել։ Լրագրողների հետ հանդիպմանն այսօր հայտարարեց ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը։ «Աշխատանքներ են իրականացվում Կարմիր Խաչի՝ Բաքվի գրասենյակի հետ, նրանց ներկայացուցիչների այցելության կազմակերպման համար»,- ասաց նախարարության ներկայացուցիչը։ Նաղդալյանն այլ հարցերի չպատասխանեց, մանրամասներ չհայտնեց՝ «հաշվի առնելով հարցի զգայունությունը»։ Հիշեցնենք, որ օգոստոսի 22-ին ժամը 19:30-ի սահմաններում մարտական հենակետը ստուգելու նպատակով եղանակային խիստ անբարենպաստ պայմանների պատճառով սպա Գորգեն Ալավերդյանը մոլորվել է ու հայտնվել Ադրբեջանի տարածքում։ ՊՆ-ից ավելի վաղ հայտնել էին, Ադրբեջանի գլխավոր դատախազությունը և ՊԱԾ-ը համատեղ հայտարարություն են տարածել՝ նշելով, որ մոլորված զինծառայող Գուրգեն Ալավերդյանի նկատմամբ հարուցվել է քրեական գործ՝ 5 տարբեր հոդվածով: «Առաջադրված բոլոր մեղադրանքներն անհեթեթություն են, իսկ ծավալված գործընթացը՝ անորակ ավանդական բեմադրություն։ ՀՀ ՊՆ-ն մշտական կապի մեջ է միջազգային կառույցների հետ և շարունակում է ինտենսիվ աշխատել ստեղծված իրավիճակի շուրջ»,- հայտարարել էր ՊՆ խոսնակը։
21:32
20:20
12:06
11:33
11:00
16:33
16:04
15:35
15:05
14:35
14:16
13:48
13:33
13:14
10:33
10:03
09:33
23:35
22:13
21:45
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | |||||||
2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
30 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03