ՀՀ կառավարության վաղվա նիստի օրակարգում ներառված է որոշման նախագիծ, որով նախատեսվում է մերժել «Շանթ» հեռուստաընկերության դիմումը՝ շահութահարկը նվազեցնելու հետ կապված։
Բանն այն է, որ «Շանթ» ՍՊԸ նախատեսում է ընդլայնել իր գործունեությունը հեռահաղորդակցության և հանրային հեռուստատեսության ոլորտում:
Ինչպես նշվում է հիմնավորման մեջ, HD ստանդարտի հեռարձակման անցնելու նպատակով, որը հնարավորություն կտա էապես բարձրացնել պատկերի տեխնիկական որակը՝ համապատասխանեցնելով այն միջազգային ստանդարտներին, ներկրվելու են տեսահամակարգեր, սերվերային համակարգեր, կոմուտացիոն սարքավորումներ, լուսավորության սարքեր և այլ տեխնիկական միջոցներ:
Այս ամենի արդյունքում ընկերությունը նախատեսում է ստեղծել նոր աշխատատեղեր ու դրանց մասով լրացուցիչ աշխատավարձի և դրան հավասարեցված վճարումների գումարները շահութահարկի գումարներից նվազեցնել, ինչի նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի մարտի 7-ի N 346-Ն որոշման պահանջներին համապատասխան դիմել է ՀՀ կառավարություն:
Կառավարությունը, սակայն, գտնում է, որ ընկերության դիմումին կից փաստաթղթերը թերի են և չեն համապատասխանում որոշմամբ սահմանված մի շարք պահանջներին, իսկ ներկայացված որոշ տեղեկություններ չեն համընկնում ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվական բազայում առկա տվյալների հետ։
Հաշվի առնելով վերոգրյալը և ուսումնասիրելով «Շանթ» ՍՊԸ-ի գործարար ծրագիրը՝ այն Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի մարտի 7-ի N 346-Ն որոշման Հավելված 1-ի 9-12-րդ կետերի պահանջներին համապատասխան գնահատման ամփոփման արդյունքում ստացել է 22,7 միջին գնահատական։
Ըստ այդմ, որոշվել է մերժել գործարար ծրագրերի շրջանակներում ստեղծած նոր աշխատատեղերի մասով լրացուցիչ աշխատավարձի և դրան հավասարեցված վճարումների գումարները շահութահարկի գումարներից նվազեցնելու նպատակով «Շանթ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված դիմումը։
12:45
12:33
09:33
09:03
16:02
16:02
15:33
14:13
14:12
14:05
14:00
15:55
14:49
14:23
13:48
13:24
13:07
14:03
13:55
13:45
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44