Բաքվի դատարանը 4 տարվա եւ 3 ամսվա ազատազրկման է դատապարտել «Մուսավատ» կուսակցության ակտիվսիտ Թոֆիկ Յագուբլուին: Նրան մեղավոր են ճանաչել խուլիգանության մեջ, հաղորդում է Turan-ը: Հիշեցնենք, որ մարտի 22-ին Յագուբլուի մեքենային մեկ այլ մեքենա է բախվել, ՃՏՊ-ի մեղավորները մոտեցել են քաղաքական գործչին, վերջինն էլ հարձակվել է նրանց վրա։ Նիզամինի շրջանի ոստիկանությունը քրեական գործ է հարուցել, սակայն քննության ընթացքում նրա հեռախոսից ջնջվել են բոլոր ապացույցները: Ոստիկանությունը չի պարզաբանել, թե ինչու է դա արվել: Դատարանը եւս մերժել է տեսանյութերի վերականգնման մասին միջնորդությունը: Յագուբլուն դատարանին եւ իշխանություններին մեղադրել է մեղադրանքը կեղծելու եւ քաղաքական պատվեր կատարելու մեջ: Ի նշան այդ ամենաթողության՝ նա հացադուլ է սկսել: Առաջին անգամ նրան ձերբակալել են 2013 թվականին Իսմայիլում անկարգություններ կազմակերպելու մեղադրանքով: 2013 թվականի հոկտեմբերին նա ձերբակալվել է չարտոնված ակցիային մասնակցելու համար:
17:03
16:42
16:28
16:16
16:00
15:45
15:26
15:09
14:52
14:36
14:16
13:54
13:34
13:18
13:06
12:49
12:41
12:36
12:19
12:07
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55