ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների 2020-2021 ուսումնական տարվա ընդունելությանը մասնակցելու նպատակով այս տարի առցանց դիմում-հայտ են ներկայացրել օտարերկրյա քաղաքացի հանդիսացող 84 սփյուռքահայեր (Վրաստան` 69, Ռուսաստանի Դաշնություն՝ 14, ԱՄՆ՝ 1) և Հայաստանից դուրս գտնվող ՀՀ 11 քաղաքացիներ։ Պարետի թույլտվությամբ վերոնշյալ դիմորդները 2020 թ. հունիսի 25-ից անարգել մուտք են գործել ՀՀ տարածք՝ հուլիսի 1-ին տասնօրյակում ընդունելության քննություններին մասնակցելու նպատակով: Արդյունքում՝ միասնական քննություններին մասնակցած Վրաստանի 17 քաղաքացիներ (ազգությամբ հայ) ընդունվել են ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություններ, և համաձայն Պարետի թույլտվության` ապահովվել է նրանց մուտքը ՀՀ տարածք՝ 2020 թ. սեպտեմբերի 1-ից մեկնարկած ուսումնական գործընթացին մասնակցելու նպատակով: Այս մասին հայտնում են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից։
Սփյուռքահայ և օտարերկրյա դիմորդների ընդունելություն
Հիմք ընդունելով ՀՀ կառավարության մի շարք որոշումներ, ինչպես նաև ՀՀ նախնական, միջին, բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում 2020-2021 ուսումնական տարվա համար օտարերկրացիների և սփյուռքահայերի փաստաթղթերի ընդունման ժամանակացույցը՝ ՀՀ ուսումնական հաստատություններում ուսումնառելու նպատակով այս պահի դրությամբ ՀՀ ԿԳՄՍ նախարարություն են դիմել օտարերկրյա պետություններում գտնվող ավելի քան 300 սփյուռքահայեր, որոնցից շուրջ 250-ը՝ Վրաստանի քաղաքացիներ: Դիմորդների մի մասը մասնակցում է նաև սփյուռքահայերին պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար) առկա ուսուցմամբ բակալավրիատի՝ սփյուռքի համար առաջնային համարվող հայագիտական, մանկավարժական և արվեստի բնագավառի մասնագիտություններով, ինչպես նաև միջին մասնագիտական կրթական ծրագրերով ընդունելության մրցույթներին: Այս պահի դրությամբ ընդունելության գործընթացը շարունակվում է:
Օգոստոսի 10-ից ԿԳՄՍ նախարարությունն իրականացրել է համապատասխան աշխատանքներ՝ ապահովելու վերոնշյալ քաղաքացիների մուտքը ՀՀ տարածք: Համաձայն Պարետի թույլտվության՝ ՀՀ արտաքին գործերի նախարարության և Վրաստանում ՀՀ դեսպանության միջնորդությամբ վերոնշյալ դիմորդներին (Վրաստանի քաղաքացիներին) թույլատրվել է մուտք գործել ՀՀ տարածք:
Սփյուռքահայ ուսանողների ՀՀ տարածք մուտքի թույլտվություն
ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը շրջաբերական է ուղարկել ՀՀ նախնական, միջին մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատություններ՝ տրամադրելու իրենց հաստատություններում սովորող և ՀՀ տարածք մուտք գործելու խնդիր ունեցող Վրաստանի քաղաքացիների մասին տեղեկատվություն՝ պայմանավորված նոր տիպի կորոնավիրուսի (COVID-19) համաճարակային իրավիճակով: Համաձայն Պարետի թույլտվության՝ ՀՀ ուսումնական հաստատություններում սովորող Վրաստանի 592 քաղաքացու հնարավորություն կտրվի մուտք գործել ՀՀ տարածք՝ սեպտեմբերի 15-ից մեկնարկող ուսումնական գործընթացին մասնակցելու նպատակով:
Պարետի թույլտվությամբ ապահովվել է նաև ՀՀ հանրակրթական դպրոցներում սովորող Վրաստանի 5 քաղաքացիների մուտքը ՀՀ տարածք:
ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը, համագործակցելով ՀՀ ԱԳ նախարարության հետ և համաձայն Պարետի թույլտվության, շարունակում է իրականացնել անհրաժեշտ աշխատանքներ՝ ապահովելու ՀՀ ուսումնական հաստատություններում սովորող կամ դիմորդ հանդիսացող Վրաստանի քաղաքացիների մուտքը ՀՀ տարածք:
17:03
16:42
16:28
16:16
16:00
15:45
15:26
15:09
14:52
14:36
14:16
13:54
13:34
13:18
13:06
12:49
12:41
12:36
12:19
12:07
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55