Ակնհայտ է, որ ազգային արժեքներն ուղղակի թիրախավորված են, ավելի շատ միտում կա աղավաղել, խեղել, ոչնչացնել, փոխել այն ամենը ինչի վրա ազգապահպան գործունեությունը հենվում է: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Ազգային արժեքների պահպանություն» նախաձեռնության անդամ, հոգեբան Կարինե Նալչաջյանը: «Ազգերն իրենց կենսափորձի, կյանքի ընթացքում ձեւավորում են իրենց հիմնական արժեքային համակարգը, ավանդույթները եւ սա այն հիմքն է, որի վրա շարունակում է գոյությունը տվյալ ազգը կամ էթնիկական հանրույթը, որոնց փոխանցումը հաջորդող սերունդներին դա երախիքն է, որ այդ ընդհանրականությունը կշարունակի գոյություն ունենալ: Հիմա մեր աչքի առաջ մենք տեսնում ենք` ինչպես է թիրախավորվում եւ այսպես ասած հետամնացության երանգ են ուզում հաղորդեն` համարելով, որ դրսից եկած արժեքները լավագույնն են, մենք ինչ-որ հին վիճակներում ենք մնացել: Թիրախավորում են ընտանիքը, երեխաների դաստիարակությունը, սեռականությունը բերում են առաջին պլան, կրթության հետ են խաղում Աստված գիտի ինչ խաղեր, հայրենիք, հայրենասիրություն գաղափարները կարծես ուզում են այնպես անել, որ առաջադիմական չհամարվի, եկեղեցու նկատմամբ, չգիտեմ որ կողմ նայում ես` այն հիմնարար արժեքը, որի վրա գոյությունը, հայ շնչառությունը պահում է ազգը, ու հիմա եթե այս ամենը վարկաբեկվում է, խեղվում է, Աստված գիտի`ինչ փոփոխություններ են ուզում մտցնեն, սա վտանգում է մեր ազգի, մեր պետության ներկան ու ապագան»,-ասաց նա: Նախաձեռնության անդամի խոսքով` թիրախում երեխաներն ու դեռահասներն են եւ ամեն ինչում փորձում են հայկականությունը վերացնել. «Մենք երեւի մղձավանջային երզազում չտեսնեինք, որ Հայոց պատմության դասագրքերը պիտի գրվեին թուրքերի հետ համաձայնության գալով, աներեւակայելի բաներ են:Եթե մենք տեր չկանգնենք մեր արժեքներին, ուրեմն եմր պետականության, մեր ազգի, որպես հայ մարդ հայ հոգեկերտվածքի գոյությունն ուղղակի սպառնալիքի տակ է»: Կարինե Նալչաջյանը հավելեց, որ իրենք քաղաքական նախաձեռնություն չեն ներկայացնում, ուղղակի համախոհներով համախմբվել են եւ որոշել, որ այս արժեքները պետք է պաշտպանված լինեն օրենքով: «Օրենքով հենց որ պաշտպանված լինեն, մենք ամեն մեկս կարող ենք ապրել, իմանանք, որ եթե ինչ-որ մեկի մտքով անցնի հարված հասցնել, վարկաբեկել այդ հիմնական, գոյաբանական արժեքները, օրենքով պետք է արգելվի, չթույլատրվի»,- նշեց նա: «Ազգային արժեքների պահպանություն» նախաձեռնության անդամը նշեց, որ չնայած պաշտոնապես Հայ առաքելական եկեղեցուց անդամ չունեն նախաձեռնությունում, սակայն ունեն եկեղեցու անթաքույց համակրանքը նախաձեռնության հանդեպ: Նշենք, որ «Ազգային արժեքների պահպանություն» նախաձեռնությունը «Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու, հայոց լեզվի, մշակութային ժառանգության, ընտանիքի և մանկության պաշտպանության հիմունքների մասին» օրենքի նախագիծ է ներկայացրել, որը դեռ քննարկման փուլում է:
18:22
18:03
17:47
17:22
14:13
14:02
13:45
13:22
13:09
12:53
12:47
12:35
12:14
11:55
11:33
11:24
10:46
10:27
10:02
20:02
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | ||||
5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:45
09:36
09:29
09:14
09:02
09:46
09:44
09:35