Գեղարքունիքի մարզի Գեղամասար համայնքի Սոթք գյուղում արդեն ավարտին են մոտենում ՀՀ ԳԱԱ հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի կողմից ձեռնարկված հնագիտական պեղումները միջնադարյան Սոթք 1 ամրոցի տարածքում: Պեղող հնագետ Ավետիս Գրիգորյանը, այս պեղումների արդյունքում բացված եղբայրական գերեզմանը կարող է նոր լույս սփռել Հայաստանի Առաջին Հանրապետության պատմության մութ էջերի վրա: Պեղումներն իրականացվում են «Հասրաթյան-Մինասյան» մշակութային-հասարակական հիմնադրամի «Վերաիմաստավորելով 20-րդ դարի Հայոց պատմությունը» դրամաշնորհային ծրագրի շրջանակներում: Սոթք-1 ամրոցը գտնվում է Սոթք գյուղի կենտրոնում՝ համանուն գետի ափին՝ Վարդենիս-Մարտակերտ մայրուղու հարեւանությամբ: Այն զբաղեցնում է շուրջ 1 հեկտար մակերես: Ամրոցը ՀՀ ԳԱԱ հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի հնագիտական արշավախմբի կողմից (ղեկավար պ․գ․թ․ Արսեն Բոբոխյան) նախնական ուսումնասիրվել է 2014 թվականին: Այս տարի պեղումներն իրականացվել են ամրոցի վերնամասում՝ պարզելու համար հնավայրի թվագրությունը եւ շերտագրությունը: «Ամրոցում հայտնաբերվել են վաղ եւ ուշ միջնադարյան ժամանակաշրջանների հետքեր՝ ամրոցի ներսում գտնված պատերի, ինչպես նաև սալարկղային գերեզմանների տեսքով: Ամրոցը գտնվել է Դվին-Պարտավ քարավանային ճանապարհին և հավանաբար ծառայել է որպես ճանապարհը հսկող դիտակետ: Այստեղ դեռ խորհրդային շրջանում պահպանված են եղել խաչքարեր, հայկական գերեզմաններ, որոնց հետքերը տեղի թուրքալեզու բնակիչները հասցրել են ոչնչացնել: Ամրոցը երեք կողմից անառիկ է եւ միայն հյուսիսից մուտք ունի, որտեղ այս տարի բացվել է եղբայրական գերեզման: Վեց մետր երկարությամբ եւ 4 մետր լայնությամբ ու մինչեւ քսան սանտիմետր խորությամբ բացված մակերեսին գտվել են մոտ մեկ տասնյակ մարդկային կմախքներ, որոնք թաղված են անկանոն՝ առանց համապատասխան կառույցների, հողի մակերեւույթին շատ մոտ: Կարծում ենք, որ սրանով մենք մոտ ենք պատմական մի կարեւոր փաստի բացահայտմանը, որը տեղի է ունեցել 1918-1920 թվականների Հայաստանի Հանրապետության քաղաքական կյանքում: Խոսքը 1919 թվականի փետրվարի եղեռնագործության մասին է: Ըստ առկա տեղեկությունների՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը զորք է ուղարկում Նոր Բայազետ գավառի Բասարգեչարի շրջան՝ տեղի թուրքալեզու բնակչությանը խաղաղեցնելու նպատակով: Զորախումբը գլխավորում է հայ անվանի զինվորական Մովսես Սիլիկյանի ազգական Արշակ Սիլիկյանը: Մեծ Մասրիկ գյուղում թուրքերը խաղաղարար բանագնացներ են ուղարկում Սիլիկյանի մոտ, հնազանդության խոստում տալիս, հայկական զորքին աղուհացով դիմավորում: Այնուհետ, թմրեցնելով հայ զինվորների զգոնությունը, նրանց հյուրասիրության են հրավիրում Սոթք գյուղ: Հյուրընկալության ընթացքում, թուրքերը Սամանդ աղայի ցուցումով շրջապատում են տունը եւ դավադրաբար սպանում Սիլիկյանին, նրա եղբորը եւ մյուս հայ զինվորներին: ԽՍՀՄ տարիներին այդ պատմությունը մոռացվում է, սպանվածների թաղման ստույգ տեղը մնում է անհայտ. միայն տեղի հայ բնակչությունն է ավանդաբար հիշում թաղման վայրը: Հնագետների կողմից պեղված թաղվածները երիտասարդ տարիքի տղամարդիկ են: Չի բացառվում, որ հայտնաբերվել են սպանված հայ զինվորների մարմինները»,- ներկայացրեց պեղող հնագետը:
17:03
16:42
16:28
16:16
16:00
15:45
15:26
15:09
14:52
14:36
14:16
13:54
13:34
13:18
13:06
12:49
12:41
12:36
12:19
12:07
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55