Այսօր՝ սեպտեմբերի 6-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Այս մասին հայտնում է SHAMSHYAN.com-ը: Ժամը 16:20-ի սահմաններում, Վաղարշապատ քաղաքի բնակիչ, 60-ամյա Սամվել Մնացականյանը իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով, Արտենի-Գյումրի ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում՝ դեռևս անհայտ հանգամանքներում բախվել է բետոնե արգելապատնեշին, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց աջակողմյան հատված և հայտնվել դաշտում: Վթարի հետևանքով ուղևորներ, Երևանի բնակիչ, 35-ամյա Արևիկ Մ.-ն, Վաղարշապատ քաղաքի բնակիչներ, 60-ամյա Վերա Մ.-ն, 5-ամյա Սամվել Մ.-ն և 86-ամյա Մարմար Մ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Թալին բժշկական կենտրոն: Մինչ հետաքննիչը դեպքի վայրի զննությունն ավարտել էր և ավտոմեքենան քարշակի միջոցով տեղափոխվել էր ոստիկանության Թալինի բաժին, հիվանդանոցից ահազանգ ստացվեց, որ վիրավորներից Մարմար Մ.-ն մահացել է: Փաստի առթիվ ավագ հետաքննիչ Հ. Վարդանյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր-օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով և այն փոխանցվելու է Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության Թալինի քննչական բաժին:
12:27
10:46
10:31
10:10
16:56
11:58
11:50
17:41
16:27
16:02
16:02
13:33
11:54
11:45
18:04
16:27
15:47
11:43
10:32
23:34
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03