Աթենքը դիտարկում է որպես քարոզ 40 թուրքական տանկ հունական ցամաքային սահմանի մոտ՝ Էվրոսի տարածքում տեղափոխելու մասին թուրքական ԶԼՄ-ների կողմից տարածված հաղորդագրությունները, կիրակի այդ մասին հայտարարել է Հունաստանի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ստելիոս Պեցասը։ «Նախ դա հաստատված չէ, եւ դա, ըստ ամենայնի, թուրքական քարոզչամեքենայի տարածած լուրն է, որը իրականացվել է ներքին պատճառներով։ Բացի այդ, տանկերի թիվը, այդքան մեծ չէ, որ դրանք կարողանային հանգեցնել զգալի փոփոխության Էվրոսում ուժերի տեղակայման տեսանկյունից»,-ասել է նա։ Ավելի վաղ թուրքական Ihlas գործակալությունը հաղորդել էր, որ Անկարան տեղափոխում է տանկեր դեպի Հունաստանի սահմանը Միջերկրական ծովում լարվածության ֆոնին։Լրատվականի տվյալներով՝ 40 տանկ տեղափոխող բեռնատարները դուրս են եկել Սիրիայի հետ սահմանակից Հաթայ նահանգից։Այնուհետեւ ռազմատեխնիկան գնացքով կտեղափոխվի Հունաստանի հետ սահմանային Էդիրնե արեւելյան նահանգ, հաղորդում է ՏԱՍՍ-ը։ Օգոստոսի 6-ին Հունաստանի եւ Եգիպտոսի ԱԳ նախարարները ստորագրել են համաձայնագիր Միջերկրական ծովում ծովային սահմանները գծելու համար։ Փաստաթուղթն արդեն վավերացվել է երկու երկրների խորհրդարանների կողմից։ Աթենքի կարծիքով՝ Եգիպտոսի հետ համաձայնագիրն ամրապնդում է հունական կղզիների համար ծովային սահմանների բացառիկ տնտեսական գոտու իրավունքը։ Անկարան հայտարարել է, որ չի ընդունում այդ փաստաթուղթը եւ ուղարկել է իր Oruc Reis հետազոտական նավը ռազմանավերի ուղեկցությամբ հունական ծովային շելֆում հետախուզության համար։ Ի պատասխան դրան՝ Հունաստանն իր ԶՈՒ-ն բերել է մարտական պատրաստվածության եւ հայտարարել, որ կպաշտպանի իր ինքնիշխան իրավունքները։
23:16
23:12
22:33
19:04
18:49
18:23
17:56
17:43
17:27
16:52
16:35
16:18
15:53
15:38
15:21
15:04
14:52
14:36
14:23
14:09
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:43
09:35
09:24
09:16
09:02
09:57
09:45
09:34
09:26
09:15
09:02
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02