Պահեստազորի սպա Ցոլակ Խաչատրյանն այսօր՝ սեպտեմբերի 7-ին, առավոտյան ժամը 10-ից անժամկետ հացադուլ է հայտարարել կառավարության շենքի դիմաց:
«Էլեկտրոնային տարբերակով կառավարությանը ներկայացրել եմ դիմում, որի համաձայն այսօր հայտարարել եմ հացադուլ ժամը 10-ից: Հացադուլս հայտարարել եմ կապված նրա հետ, որ այսօրվա իշխանությունը իրեն իրավունք է վերապահում արձակել ակնհայտ հակասահմանադրական ենթաօրենսդրական ակտեր: Խոսքը 2018-ի օգոստոսի 8-ին ընդունված 898Ն որոշման մասին է, որն արձակվել է հիմնվելով զինծառայողի կարգավիճակի մասին ՀՀ օրենքի 61-րդ հոդվածի 16-րդ կետի, որը դրանից մեկ ամիս առաջ հակասահմանադրական եւ անվավեր է ճանաչված եղել:
Մարդիկ պարտավորվածություն են կրում ինձ փոխհատուցել ինձ չտրամադրված ամենամյա արձակուրդները: Իրենք դա կատարել են մասնակի, այն էլ այն պահից հետո, երբ հարուցվել է քրեական գործ դատարանի որոշումը միտումնավոր չկատարելու առնչությամբ:
ՊՆ-ն 14 մլն դրամի փոխարեն տրամադրել է 4 մլն դրամից ավելի: Իրենք վկայակոչում են օրենքի դրույթը, որն ակնհայտ հակասահմանադրական է: Նման տեմպերով մենք ուր ենք հասնելու»,-ասաց Խաչատրյանը:
Խաչատրյանի խոսքով՝ ոստիկանները պահանջ են ներկայացրել, որ հացադուլի մասին ազդարարող պաստառը չհենի կառավարության շենքին. «Չի բացառվում, որն ինձ այստեղից հիմա անհիմն տանեն: Երբ մարդուն ասում ես՝ հիմնավորի քո օրինական պահանջները, ինքը կարող է բերել ընդհանրական պատկերացում՝ ծառայողական անհրաժեշտություն:
Իմ պահանջները հստակ են, ես իմ գործողությունները կորակեմ որպես ինքնապաշտպանական, քանի որ ես հաղթել եմ երեք ատյաններում, արդարացի եմ համարվել ՍԴ-ի, ՄԻՊ-ի կողմից եւ այլն»,-ասաց պահեստազորի սպան:
Խաչատրյանը նշեց, որ այսօրվա իշխանությունը թքած ունի օրենքների, մարդկանց իրավունքների և ազատության օրինական շահերի, դատարանի օրինական ուժի մեջ մտած որոշման պահանջների վրա։
17:03
16:42
16:28
16:16
16:00
15:45
15:26
15:09
14:52
14:36
14:16
13:54
13:34
13:18
13:06
12:49
12:41
12:36
12:19
12:07
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55