Վրաստանը դեռևս չի պատրաստվում ընդլայնել երկրների ցանկը, որոնց հետ կվերականգնվի կանոնավոր ավիահաղորդակցությունը: Новости-Грузия-ի փոխանցմամբ այս մասին այսօր հայտարարել է երկրի առողջապահության նախարար Եկատերին Տիկարաձեն:
Նախարարը պատասխանել է լրագրողների հարցին, որը նրանք տվել են նոր որոշման ֆոնին, որի համաձայն՝ երկիր մուտք գործող բոլոր անձինք պետք է ՊՇՌ-թեստի պատասխան ունենան:
Տիկարաձեն հայտնել է, որ այդ հարցն օրակարգում դրված չէ, ինչը վերջինս մեկնաբանել է այն հանգամանքով, որ մյուս երկրներում կորոնավիրուսի տարածման հետ կապված իրավիճակը վատթարացել է:
Ներկա պահին Վրաստան կարող են ազատ մուտք գործել հինգ երկրի՝ Ֆրանսիայի, Գերմանիայի, Լատվիայի, Լիտվայի և Էստոնիայի քաղաքացիներ: Շաբաթական երկու անգամ այդ երկրների կանոնավոր չվերթներ են տեղի ունենում Թբիլիսիի օդանավակայանից: Այդ երկրների քաղաքացիներն ու մշտական բնակիչները կարող են Վրաստանում գտնվել առանց կարանտին անցնելու: Մինչդեռ միևնույն չվերթով հայրենիք ժամանած վրացիները պարտավոր են կարանտին անցնել:
Պարտադիր կարանտինի ժամանակահատվածը ևս կրճատվել է՝ 14 օրից դառնալով 8 օր: Սեպտեմբերի 15-ից Վրաստան ժամանող արտասահմանցիներից կորոնավիրուսի ՊՇՌ-թեստի արդյունք են պահանջելու, որն արվել է վերջին 72 ժամում: Դա վերաբերում է նաև վերոնշյալ հինգ երկրից ժամանողներին:
Նշվում է նաև, որ կարանտին կարող են չանցնել միայն այն քաղաքացիներն ու արտասահմանցիները, որոնք ընդգրկված են պաշտոնական պատվիրակությունների կազմում և աշխատանքային այց են կատարում: Միևնույն ժամանակ, նրանք պարտավորվում են յուրաքանչյուր 72 ժամը մեկ ՊՇՌ-թեստ հանձնել:
12:04
11:39
11:23
11:08
10:52
10:35
10:17
09:49
09:33
09:19
09:02
00:38
23:49
23:38
23:33
23:03
15:22
15:09
14:22
14:03
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44