Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը պատրաստվում է Հայաստանին 10.6 միլիոն եվրո վարկ տրամադրել` Մեղրիում Իրանի հետ սահմանին նոր մաքսակետի կառուցման համար: Այս մասին Ազգային ժողովում Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական խորհրդարանական հանձնաժողովի նիստին Հայաստանի եւ Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի միջեւ 2020 թվականի փետրվարի 7-ին ստորագրված «Մեղրիի անցակետի համար վարկի տրամադրման մասին» համաձայնագրի վավերացման հարցի քննարկման ժամանակ ասաց Հայաստանի պետական եկամուտների կոմիտեի փոխնախագահ Միքայել Փաշայանը: Ենթադրվում է, որ անցակետի տարածքը 6.5-ից կդառնա 8.6 հա: Թողունակության հնարավորություններն օրական 300-ից կդառնան 900 ավտոմեքենա: Սպասվում է, որ շինարարությունը կավարտվի 2023 թվականին: Միջազգային մակարդակի կառավարման մեխանիզմներ կներդրվեն: Պաշտոնյայի խոսքով` անցակետի կառուցումից հետո այն փաստացի կվերածվի լիարժեք գործող մաքսային մարմնի, որտեղ նաեւ արդյունավետ պայքար հնարավոր կլինի մաքսանենգության դեմ: Վարկը կտրամադրվի 15 տարի ժամկետով (եռամյա առավելություններով) լողացող տոկոսադրույքով` 6-ամսյա Euribor + 1 տոկոս: Ընդ որում, ըստ վերջին 6 ամիսների ցուցանիշների դրույքաչափը 1.78 տոկոս է: Բացի այդ, անցակետում ապրանքների լաբորատոր վերլուծության նոր սարքեր, ապրանքների, այդ թվում` ուղեւորների ձեռքի ուղեբեռի զննման, ինչպես նաեւ մարդկանց սկանավորման համար սկաներներ կտեղադրվեն: «Անցակետի հնարավորությունները ուժեղացնել հարկավոր է` հաշվի առնելով այն փաստը, որ 2016-ի օգոստոսից Հայաստանի եւ Իրանի միջեւ առանց վիզայի ռեժիմ է գործում, որը ժամանակավորապես չեղարկվել է կորոնավիրուսի համավարակի պատճառով: Եթե 2017-ի հունիս-հուլիս ամիսներին մոտ 2000 բեռնատար է հատել սահմանը, ապա 2019-ի նույն ամիսներին` շուրջ 4.150 մարդ: Ուղեւորների թիվը կրկնապատկվել է` 55-ից հասնելով 124 հազարի: Չնայած կորոնավիրուսի պատճառով սահմանն այժմ փակ է ուղեւորների համար, դրա բացումից հետո երկու բարեկամ երկրների միջեւ ուղեւորությունները եւ առեւտուրն ամբողջությամբ կվերսկսվեն»,- ընդգծեց Փաշայանը: Քննարկումներից հետո խորհրդարանական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց այս նախաձեռնությանը:
13:02
12:35
12:04
11:08
10:52
10:44
10:19
09:36
09:02
12:48
11:24
11:09
10:55
10:33
17:27
17:16
17:05
16:33
16:05
15:36
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56