Սաուդցի ընդդիմադիր լրագրող Ջամալ Խաշոգջիի սպանության գործով դատավճիռը չի արդարացրել Թուրքիայի սպասումները, հայտարարել է Թուրքիայի նախագահի աշխատակազմի հաղորդակցության դեպարտամենտի ղեկավար Ֆահրեթթին Ալթունը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Սաուդյան Արաբիայի գլխավոր դատախազության պաշտոնական ներկայացուցիչն ավելի վաղ հայտնել էր, որ Սաուդյան Արաբիայի դատարանը երկուշաբթի Խաշոգջիի սպանության գործով վերջնական դատավճիռ է կայացրել։ Ութ ամբաստանյալներից 5-ը դատապարտվել է 20 տարվա բանտարկության, մեկը՝ 10 տարվա, եւս երկուսը՝ 7 տարվա բանտարկության։
«Ստամբուլում թագավորության հյուպատոսարանում լրագրող Ջամալ Խաշոգջիի սպանության վերաբերյալ սաուդյան դատարանի կայացրած դատավճիռը չի արդարացրել Թուրքիայի եւ միջազգային հանրության սպասումները։ Մենք մինչեւ հիմա չգիտենք, թե ի՞նչ է եղել Խաշոգջիի մարմինը, ո՞վ էր ցանկանում նրա մահը եւ եղե՞լ են արդյոք տեղացի հանցակիցներ, ինչը կասկածելի է դարձնում Սաուդյան Արաբիայում դատավարության արժանահավատությունը»,- նշել է Ալթունը Twitter-ում։
Նա սաուդյան իխանություններին կոչ է արել համագործակցել Թուրքիայում սպանության շարունակվող քննության հետ։ «Նրանց օրինական եւ բարեխիղճ պարտականությունն է լույս սփռել սպանության վրա, որը կատարվել է Թուրքիայում, եւ արդարադատություն ապահովել։ Սա միակ միջոցն է ապագայում նման վայրագությունները կանխարգելելու համար»,- հավելել է Ալթունը։
Սաուդցի ընդդիմադիր լրագրող Ջամալ Խաշոգջին, որը Washington Post թերում որպես տեսաբան էր աշխատում եւ 2017-ից բնակվում էր ԱՄՆ-ում, 2018 թվականի հոկտեմբերի 2-ին սպանվել էր Ստամբուլում։ Սկզբում սաուդյան իշխանությունները հերքում էին դիվանագիտական առաքելության շենքում նրա անհետանալը, բայց որոշ ժամանակ անց տեսա- եւ ձայնագրությունների հայտնվելուց հետո ստիպված էին խոստովանել, որ Խաշոգջիհն սպանվել է հյուպատոսության աշխատակիցների հետ վիճաբանության արդյունքում։ Թուրքիայի ոստիկանությանն այդպես էլ չի հաջողվել գտնել նրա մարմինը։
Արաբական լրատվամիջոցները վարկած էին առաջ քաշում, որ սաուդյան իշխանությունների գործողությունները քննադատող Խաշոգջիի սպանության հրամանը կարող էր տալ թագավորությունում գահի հավակնորդ գահաժառանգ արքայազն Մուհամմեդ բեն Սալմանը։ Սակայն թագավորության ԱԳՆ-ն բազմիցս հայտարարել է, որ գահաժառանգ արքայազնը այդ հանցագործության հետ ոչ մի կապ չունի։
23:16
23:12
22:33
19:04
18:49
18:23
17:56
17:43
17:27
16:52
16:35
16:18
15:53
15:38
15:21
15:04
14:52
14:36
14:23
14:09
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:43
09:35
09:24
09:16
09:02
09:57
09:45
09:34
09:26
09:15
09:02
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02