Այսօր Արտակարգ իրավիճակների նախարարությունում մեդալների հանձնման հանդիսավոր արարողություն է տեղի ունեցել: Արտակարգ իրավիճակների աշխատողի օրվա՝ սեպտեմբերի 4-ի առթիվ, ինչպես նաև մասնագիտական բարձր պատրաստականության և ծառայողական պարտականությունները բարեխիղճ կատարելու համար՝ ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանի հրամանով «Լավագույն հրշեջ փրկարար», «Անվեհեր փրկարար», «Համագործակցություն հանուն փրկության», «ԱԻՆ պատվավոր աշխատակից» և «Կանխարգելում, օգնություն, փրկություն» մեդալներով են պարգևատրվել ԱԻՆ Փրկարար ծառայության ստորաբաժանումների և նախարարության աշխատակազմի մի շարք ներկայացուցիչներ: Նախարար Ցոլակյանը «Կանխարգելում, օգնություն, փրկություն» մեդալով է պարգևատրել նաև ԱԻՆ «Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոն»-ի և «Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմ» հիմնադրամի ղեկավարությանը: Մեդալներ են հանձնվել նաև այլ գերատեսչությունների կողմից: «Այս պարգևները թող Ձեզ ուժ ու եռանդ տան: Կուզենայի, որ բոլորդ գնահատեիք Ձեր դերն ու նշանակությունը, շարունակեիք ճիշտ կազմակերպել աշխատանքը: Պարգևներն արվածի գնահատականը լինելուց բացի նաև պարտավորեցնող են, որպեսզի պահպանենք ունեցածը՝ միևնույն ժամանակ գնանք նոր ձեռքբերումների ճանապարհով»,- ասել է նախարար Ցոլակյանը:
12:27
10:46
10:31
10:10
16:56
11:58
11:50
17:41
16:27
16:02
16:02
13:33
11:54
11:45
18:04
16:27
15:47
11:43
10:32
23:34
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03