ARM | RUS |

Հոգեբանական թեստավորում կանեն՝ պարզելու անձը ի վիճակի՞ է դատավոր աշխատել, թե՞ ոչ. ԲԴԽ–ն հաստատել է նոր կարգը

08.09.20 | 21:23

Բարձրագույն դատական խորհուրդը հաստատել է դատավորի թեկնածուների հավակնորդների հոգեբանական թեստավորման չափանիշները և անցկացման նոր կարգը, որոնց հիման վրա գնահատվելու են դատավորի թեկնածուների հավակնորդների հոգեբանական հատկանիշները։ Այս մասին NEWS.am–ը տեղեկացավ՝ ուսումնասիրելով Բարձրագույն դատական խորհրդի նորմատիվ որոշումը։ Ըստ նոր կարգի՝ հոգեբանական թեստավորման արդյունքում գնահատվելու են դատավորի թեկնածուի հավակնորդի ինքնատիրապետումը, բարեվարքությունը, վարվեցողությունը, հեղինակության չափավոր կիրառման ունակությունը, հաղորդակցման հմտությունները և այլ հատկանիշներ։ Նշված հատկանիշները գնահատվելու են միջազգային պրակտիկայում ընդունելի համարվող և կիրառվող հոգեբանական թեստերի միջոցով, որոնցով հնարավոր է ստուգել հավակնորդի՝ էմոցիոնալ ինտելեկտը, բարոյական դատողությունը, արժեքային համակարգը։ Թեստավորման համար անհրաժեշտ պայմանները պետք է ապահովի արդարադատության նախարարությունը։ Թեստավորման գործընթացին ներգրավված պետական մարմինները և պաշտոնատար անձինք պարտավոր են ձեռնարկել միջոցներ հոգեբանական թեստերի հարցերի գաղտնիություն ապահովելու նպատակով։ Թեստավորումն անց է կացվելու թեկնածուների հավակնորդների հարցազրույցից առաջ՝ հինգ օրվա ընթացքում։ Թեստավորման սենյակում կարող են գտնվել արդարադատության ոլորտում կառավարության քաղաքականությունը մշակող և իրականացնող նախարարի մեկ ներկայացուցիչ, փաստաբանների պալատի ներկայացուցիչ երկու փաստաբան և ՀԿ–ների ներկայացուցիչներ՝ դիտորդներ։ Թեստավորման սենյակում գտնվող անձանց արգելվում է լուսանկարել, ձայնագրել, տեսաձայնագրել կամ որևէ եղանակով հեռարձակել թեստավորման ողջ ընթացքը կամ դրա մասը։ Թեստավորման ամբողջ ընթացքը կարող է տեսաձայնագրել միայն Դատական դեպարտամենտը, որը միաժամանակ պետք է ապահովի թեստավորման ընթացքի ուղիղ հեռարձակումը թեստավորման սենյակից դուրս գտնվող տարածքում, որտեղ թեստավորման ընթացքին կարող է հետևել ցանկացած անձ՝ առանց տեսաձայնագրելու և առցանց հեռարձակելու հնարավորության։ Նախքան թեստավորումը սկսելը՝ լիազոր ներկայացուցիչը հավաստիանում է, որ թեստավորման սենյակում չկան հավակնորդների ուշադրությունը շեղող պատկերներ, գույներ, ձայներ, հոտեր կամ այլ հանգամանքներ, նախքան թեստավորման սկսվելը հավակնորդներին տրամադրվում է համակարգիչ, գրիչ և խմելու ջուր։ Հավակնորդների թեստավորումն իրականացվում է էլեկտրոնային համակարգի միջոցով։ Ծրագրի մեջ ներառված հոգեբանական թեստերի ընտրությունը կատարում է ԲԴԽ–ն։ Թեստավորման ընթացքում հավակնորդին չի թույլատրվում օգտվել ինետրնետային կայքերից։ Թեստավորման տևողությունը սահմանվում է 6 ժամ։ Թեստերի արդյունքները ենթակա չեն հրապարակման։ Հարցազրույցից հետո դրանք մեկ ամիս պահպանվում են Դատական դեպարտամենտում, այնուհետև ոչնչացվում։ Թեստի արդյունքներն ունեն խորհրդատվական նշանակություն, տրամադրվում են հավակնորդին և Բարձրագույն դատական խորհրդին: Նշենք, որ դատական օրենսգրքի համաձայն՝ դատավորների թեկնածուների հավակնորդների ցուցակը կազմելու համար քվեարկությունն իրականացնելիս Բարձրագույն դատական խորհրդի անդամները հաշվի են առնում որակավորման գրավոր քննության և հարցազրույցի արդյունքները, հոգեբանական թեստի արդյունքները և հավակնորդի վերաբերյալ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի տրամադրած՝ բարեվարքության վերաբերյալ խորհրդատվական եզրակացությունը: NEWS.am–ը ԲԴԽ անդամ Գրիգոր Բեքմեզյանից հետաքրքրվեց, թե ովքե՞ր և ի՞նչ սկզբունքով են ընտրելու դատավորների թեկնածուների հավակնորդների համար նախատեսված հոգեբանական թեստերը։ Բեքմեզյանը նշեց, որ այս հարցում իրենք համագործակցում են Արդարադատության նախարարության հետ, որն էլ պետք է ձեռք բերի հոգեբանական թեստերի՝ միջազգայնորեն լիցենզավորված ծրագիր։ «Քանի որ այս մեթոդը դեռևս նոր է Հայաստանում, որոշ հարցեր դեռ հստակեցված չեն։ Երբ ձեռք բերվեն թեստերը, ԲԴԽ–ում կուսումնասիրենք դրանք և անհրաժեշտության դեպքում դրանք կհամապատասխանենք որոշման պահանջներին»,–ասաց նա։ Բեքմեզյանի խոսքով՝ թեստավորման նպատակն է պարզել՝ անձը ի վիճակի՞ է դատավոր աշխատել, թե՞ ոչ։ «Ամբողջ աշխարհում հոգաբանական թեստավորումն ընդունված մեթոդ է։ Նախկինում օրենքում պարտադիր պահանջ կար, որ դատավորների թեկնածուների հավակնորդների հարցազրույցների ժամանակ պետք է հավակնորդները հոգեբանական թեստավորում անցնեն, սակայն օրենքը՝ նախկին խմբագրությամբ, ընդամենը 10 րոպե ժամանակ էր տալիս և որևէ չափանիշ չկար, թե ինչպես պետք է իրականացվի այդ գործընթացը։ Նախկինում մենք Հոլանդիայից հայ մասնագետ էինք հրավիրում, ով մեզ հետ նստում էր և հետևում էր թեկնածուների հետ հարցուպատասխանին, այնուհետև ամեն թեկնածուի մասով առանձին վերլուծություն էր ներկայացնում։ Այդ ժամանակ մենք գործ ունեինք սուբյեկտիվ գործոնի հետ, քանի որ հավակնորդի հոգեբանական հատկանիշները գնահատվում էր մեկ անձի կողմից, իսկ օրենքում համապատասխան փոփոխության արդյունքում որոշվեց, որ թեստավորումը պետք լինի էլեկտրոնային եղանակով՝ ծրագրի միջոցով և թեստավորման համար հավակնորդներին ավելի շատ ժամանակ կտրվի»,–մանրամասնեց Բեքմեզյանը և ընդգծեց. «Քանի որ խոսքը հավակնորդների մասին է, մենք փորձում ենք շատ ուշադիր լինել այս հարցում, որպեսզի որևէ մեկի իրավունքը չխախտվի» ԲԴԽ անդամը հույս հայտնեց, մինչև հաջորդ քննությունը թեստավորման համակարգը կներդրվի և դատավորի թեկնածուների հավակնորդների ընտրությունը կկատարվի հաշվի առնելով նաև հոգեբանական թեստավորման արդյունքները։

News.am


Մեկ շաբաթում տուժել է 95, զոհվել՝ 19 մարդ. Փրկարար ծառայությունն ամփոփում է շաբաթը

Մեկ շաբաթում տուժել է 95, զոհվել՝ 19 մարդ. Փրկարար ծառայությունն ամփոփում է...

17:03

Ձերբակալել են մարմնական վնաս պատճառած հետախուզվողին

Ձերբակալել են մարմնական վնաս պատճառած հետախուզվողին

16:42

Դավիթ Համբարձումյանի նկատմամբ կիրառվեց այլընտրանքային խափանման միջոց՝ տնային կալանք

Դավիթ Համբարձումյանի նկատմամբ կիրառվեց այլընտրանքային խափանման միջոց՝ տնային...

16:28

ՀՀ բանկերից մեկը միջազգային ֆինանսական շուկաներում թողարկել է աննախադեպ ծավալի` 600 մլն դոլարի եվրոբոնդեր. Նիկոլ Փաշինյան

ՀՀ բանկերից մեկը միջազգային ֆինանսական շուկաներում թողարկել է աննախադեպ ծավալի` 600 մլն դոլարի...

16:16

Վարդան Ղուկասյանի համար դատարան շտապօգնություն են կանչել. Փոստանջյան

Վարդան Ղուկասյանի համար դատարան շտապօգնություն են կանչել....

16:00

Արամ Ղազարյանը նշանակվել է փրկարար ծառայության տնօրեն, իսկ Կամո Ցուցուլյանը՝ ոստիկանապետ

Արամ Ղազարյանը նշանակվել է փրկարար ծառայության տնօրեն, իսկ Կամո Ցուցուլյանը՝...

15:45

Դատարանը պարտավորեցրել է քրեական վարույթ նախաձեռնել Արագածոտնի թեմի քահանաների գործով

Դատարանը պարտավորեցրել է քրեական վարույթ նախաձեռնել Արագածոտնի թեմի քահանաների...

15:26

«Մեր ձևով» շարժման անդամները կուսակցություն են գրանցել՝ «Ուժեղ Հայաստան»

«Մեր ձևով» շարժման անդամները կուսակցություն են գրանցել՝ «Ուժեղ...

15:09

Թույլ տվեք հիմա բան չասեմ. Ռուբեն Ռուբինյանը՝ հայ-թուրքական հարաբերություններում հնարավոր զարգացումների մասին

Թույլ տվեք հիմա բան չասեմ. Ռուբեն Ռուբինյանը՝ հայ-թուրքական հարաբերություններում հնարավոր...

14:52

Այս նախագծով որևէ նոր խմբի տարկետում չենք տալիս. Ժաննա Անդրեասյան

Այս նախագծով որևէ նոր խմբի տարկետում չենք տալիս. Ժաննա...

14:36

Այսօր Հրանտ Դինքի մահվան 19–րդ տարելիցն է

Այսօր Հրանտ Դինքի մահվան 19–րդ տարելիցն է

14:16

Վալերիյ Օսիպյանին ու կնոջն այսօր հրավիրել են դատախազություն

Վալերիյ Օսիպյանին ու կնոջն այսօր հրավիրել են...

13:54

Եպիսկոպոսաց ժողովը կկազմակերպվի Հայաստանից դուրս

Եպիսկոպոսաց ժողովը կկազմակերպվի Հայաստանից դուրս

13:34

24-ժամյա գրաֆիկով շարունակվում են ձնամաքրման աշխատանքները

24-ժամյա գրաֆիկով շարունակվում են ձնամաքրման...

13:18

«Եկեղեցի-հոգևորական» բնույթի հարցերը դուրս են պետական վերահսկողությունից և քաղաքացիական (պետական) դատարանի ենթակայությունից. Արթուր Ղամբարյան

«Եկեղեցի-հոգևորական» բնույթի հարցերը դուրս են պետական վերահսկողությունից և քաղաքացիական (պետական)...

13:06

Հունվարի 27-ը նախատեսվում է դարձնել ոչ աշխատանքային. Ռուբեն Ռուբինյանը` նոր փոփոխության մասին

Հունվարի 27-ը նախատեսվում է դարձնել ոչ աշխատանքային. Ռուբեն Ռուբինյանը` նոր փոփոխության...

12:49

Ռուսաստան պաշտոնական այց եմ նախապատրաստում. Ալեն Սիմոնյան

Ռուսաստան պաշտոնական այց եմ նախապատրաստում. Ալեն...

12:41

Պահանջում ենք ձեռնարկել անհապաղ միջոցներ` Նարեկ Սամսոնյանի առողջական վիճակը կարգավորելու համար. «ՀայաՔվե»

Պահանջում ենք ձեռնարկել անհապաղ միջոցներ` Նարեկ Սամսոնյանի առողջական վիճակը կարգավորելու համար....

12:36

Նախագծում նշված ոլորտների ցանկում պարտադիր պետք է ընդգրկվի պետական կառավարման ոլորտը. Լիլիթ Գալստյան

Նախագծում նշված ոլորտների ցանկում պարտադիր պետք է ընդգրկվի պետական կառավարման ոլորտը. Լիլիթ...

12:19

Նարեկ Սամսոնյանի առողջությունը վտանգված է. ՄԻՊ լռույթունը հավասար է հանցակցության. Մաթևոսյան

Նարեկ Սամսոնյանի առողջությունը վտանգված է. ՄԻՊ լռույթունը հավասար է հանցակցության....

12:07

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Հայկական մամուլ

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան կշարունակի

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան...

09:44

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի հաստատվում

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի...

09:35

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

09:17

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը գրավել

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը...

09:47

«Ժողովուրդ». Ինչ է հայտարարագրել «Մարտի 1»-ի գործով անցած եւ 2021-ին արդարացված Արարատի համայնքապետ Ավետիսյանը

«Ժողովուրդ». Ինչ է հայտարարագրել «Մարտի 1»-ի գործով անցած եւ 2021-ին արդարացված Արարատի...

09:27

«Հրապարակ». Եկեղեցու վերնախավի դիրքորոշումը կոշտ է եղել

«Հրապարակ». Եկեղեցու վերնախավի դիրքորոշումը կոշտ է...

09:15

«Ժողովուրդ». Ինչ է քննարկվել երեկ Մայր Աթոռում տեղի ունեցած եպիսկոպոսաց ժողովին

«Ժողովուրդ». Ինչ է քննարկվել երեկ Մայր Աթոռում տեղի ունեցած եպիսկոպոսաց...

09:01

«Հրապարակ». ՔՊ–ից ովքեր են առաջադրվել, ովքեր են ոտքը կախ գցել

«Հրապարակ». ՔՊ–ից ովքեր են առաջադրվել, ովքեր են ոտքը կախ...

09:16

«Հրապարակ». Ելքեր են փնտրում պրոֆեսիոնալների ցուցակում ընդգրկվելու համար

«Հրապարակ». Ելքեր են փնտրում պրոֆեսիոնալների ցուցակում ընդգրկվելու...

09:01

«Հրապարակ». Գյումրու ՔՊ կառույցը լուծարվել է. Կարեն Սարուխանյանին պարտադրել են

«Հրապարակ». Գյումրու ՔՊ կառույցը լուծարվել է. Կարեն Սարուխանյանին պարտադրել...

09:55

«Ժողովուրդ». Գործընթացը սառեցվել է. կրճատումների պատճառով բունտ կարող էր հասունանալ

«Ժողովուրդ». Գործընթացը սառեցվել է. կրճատումների պատճառով բունտ կարող էր...

09:44

«Հրապարակ». Երկու ամսում երեք հայց Գարիկ Սարգսյանի դեմ

«Հրապարակ». Երկու ամսում երեք հայց Գարիկ Սարգսյանի դեմ

09:33

«Իրավունք». Դիանա Գասպարյանը մի լավ ծիծաղել է ՔՊ-ի թեկնածու Արգիշտի Մեխակյանի ռեյտինգի վրա

«Իրավունք». Դիանա Գասպարյանը մի լավ ծիծաղել է ՔՊ-ի թեկնածու Արգիշտի Մեխակյանի ռեյտինգի...

09:15

«Իրավունք». «Մի բան արեք ախպերություն. Նժարին նախարար լինել-չլինելն է»

«Իրավունք». «Մի բան արեք ախպերություն. Նժարին նախարար լինել-չլինելն...

09:01

«Հրապարակ». Վաղարշապատում ՔՊ–ն անցել է «մարտեր առանց կանոնների»

«Հրապարակ». Վաղարշապատում ՔՊ–ն անցել է «մարտեր առանց...

09:56

«Փաստ». Ներկա «լավությունները» հետո ժողովրդի «քթերից են բերելու»

«Փաստ». Ներկա «լավությունները» հետո ժողովրդի «քթերից են...

09:45

«Հրապարակ». ՔՊ–ական պատգամավորներն ընդդեմ կառավարության

«Հրապարակ». ՔՊ–ական պատգամավորներն ընդդեմ...

09:33

«Ժողովուրդ». Փաշինյանի իշխանությունը Արցախից մսխված գումարների քրգործը հովանավորում է

«Ժողովուրդ». Փաշինյանի իշխանությունը Արցախից մսխված գումարների քրգործը հովանավորում...

09:16

«Փաստ». Դպրոցներում ուսուցիչների սուր պակաս կա

«Փաստ». Դպրոցներում ուսուցիչների սուր պակաս կա

09:02

«Ժողովուրդ». Ինչ ունեցվածք ունի Վեհափառի եղբորը եւ եղբորորդուն կալանավորած դատավորը

«Ժողովուրդ». Ինչ ունեցվածք ունի Վեհափառի եղբորը եւ եղբորորդուն կալանավորած...

09:55