Ղազախստանում նոր տեսակի կորոնավիրուսով վարակակիրների շուրջ 94 տոկոսն ապաքինվել է։ Այս մասին չորեքշաբթի երկրի կառավարության նիստում հայտարարել է վարչապետ Ասկար Մամինը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Ժամանակին ընդունված միջոցառումները կայունացրել են կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը։ Կորոնավիրուսային ինֆեկցիայի եւ վիրուսային թոքաբորբի (դեպքերի) օրական աճը տատանվում է 0,5 տոկոսի սահմաններում։ Այս պահին ապաքինվել է բոլոր վարակվածների 94 տոկոսը, ինֆեկցիոն ստացիոնարների բեռնվածությունը կազմում է 15 տոկոս։ Կորոնավիրուսային ինֆեկցիայի հարցերով շտապօգնության կանչերը նվազել են մինչեւ 80 տոկոս»,- ասել է Մամինը։
Նա նշել է, որ ստեղծվել է անհատական պաշտպանության եւ դեղորայքի պաշար։ Բնակչությունը օգոստոսից այս վիրուսային ինֆեկցիայի բուժման համար անվճար դեղորայքով է ապահովվում ամբուլատոր մակարդակում։ Մարզերում կառուցվում են 12 ինֆեկցիոն հիվանդանոցներ եւ վերակառուցվում է երկու ստացիոնար։
«Վստահ եմ, որ ձեռնարկվող բոլոր միջոցառումները կօգնեն հաղթահարել նաեւ կորոնավիրուսի հնարավոր նոր ալիքը եւ սեզոնային հիվանդությունները։ Պահանջվում է, իհարկե, խիստ սանտիարական կանոնների պահպանում։ Հաշվի առնելով աշխարհում համաճարակի անկայունությունը՝ մենք պետք է շարունակենք վիրուսի հնարավոր նոր ալիքին նախապատրաստվելու աշխատանքը եւ երկարաձգենք որոշ սահմանափակող միջոցառումներ»,- նշել է Ղազախստանի վարչապետը։
Նա մարզերի ղեկավարներին հանձնարարել է տեղերում հատուկ վերահսկել համաճարակաբանական իրավիճակը, օպերատիվորեն արձագանքել կորոնավիրուսի վերարտադրման եւ հիվանդացության ցուցանիշների փոփոխություններին։
Ղազախստանում կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված արտակարգ դրության ռեժիմը գործել է մարտի 16-ից մայիսի 11-ը։ Երկրի իշխանությունները հուլիսի 5-ին համաճարակային իրավիճակի վատթարացման պատճառով մի շարք լրացուցիչ սահմանափակումներին էին մտցրել։ Դրանց աստիճանական մեղմացումը սկսել էին օգոստոսի 17-ից, իսկ օգոստոսի 31-ից սկսվել էր կարանտինային միջոցառումների մեղմացման երկրորդ փուլը։
Ներկայումս Ղազախստանում գրանցված է կորոնավիրուսով վարակված 106 498 մարդ, ապաքինվել է 100 042-ը, մահացել՝ 1 646-ը։
23:16
23:12
22:33
19:04
18:49
18:23
17:56
17:43
17:27
16:52
16:35
16:18
15:53
15:38
15:21
15:04
14:52
14:36
14:23
14:09
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:43
09:35
09:24
09:16
09:02
09:57
09:45
09:34
09:26
09:15
09:02
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02