Լեհաստանի կառավարությունը կարող է Գերմանիային առաջարկել իր ենթակառուցվածքը գազի փոխադրման համար, եթե Բեռլինը հրաժարվի օգտագործել «Հյուսիսային հոսք 2» գազատարը: Այս մասին չորեքշաբթի լեհական հեռուստատեսությամբ հայտարարել է հանրապետության կառավարության մամուլի քարտուղար Պիոտր Մյուլլերը, փոխանցում է ՏԱՍՍ-ը: «Այժմ պետք է տարբեր տարբերակներ դիտարկել, եթե խոսքն էներգետիկ անվտանգության մասին է: Լեհաստանը ամենասկզբից շեշտում էր, որ եվրոպական համերաշխությունն այս ոլորտում պետք է միանշանակ լինի»,- ասել է նա` պատասխանելով հարցին` արդյո՞ք Լեհաստանը կկարողանա ԳԴՀ-ին առաջարկել Baltic Pipe-ի հնարավորությունները` «Հյուսիսային հոսք 2»-ի փոխարեն: «Ուստի, եթե գերմանական կողմից հայտարարվի այդպիսի կարիքների մասին, Լեհաստանը բաց է նաեւ իր ենթակառուցվածքն օգտագործելու համար, որն ինքը կառուցում է իր էներգետիկ անվտանգության համար: Քանի որ մենք համերաշխորեն ենք մոտենում էներգետիկ անվտանգությանը, կարծում ենք, որ այն պետք է կառուցվի համաեվրոպական մոտեցմամբ»,- ասել է Մյուլլերը: Ըստ նրա` «Հյուսիսային հոսք 2»-ի նման նախաձեռնությունները հակասում են համերաշխության եւ էներգետիկ անվտանգության գաղափարին»: Baltic Pipe-ը գազատարի նախագիծ է, որը Հյուսիսային ծովում նորվեգական ջրերը Դանիայի միջոցով պետք է կապի Լեհաստանին: Նախագիծը երեք փուլ է նախատեսում. գազի փոխանցման նորվեգական եւ դանիական համակարգերի միացում, Դանիայի ենթակառուցվածքների ընդլայնում եւ խողովակի կառուցում, որը միացնելու է Լեհաստանը եւ Դանիան Բալթիկ ծովի հատակով: Գազատարի նախատեսված հզորությունը տարեկան 10 միլիարդ խորանարդ մետր է: Լեհաստանի իշխանությունները մտադիր են շինարարությունն ավարտել մինչեւ 2022 թվականի հոկտեմբերի 1-ը:
12:27
10:46
10:31
10:10
16:56
11:58
11:50
17:41
16:27
16:02
16:02
13:33
11:54
11:45
18:04
16:27
15:47
11:43
10:32
23:34
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03