«Ժողովուրդ» թերթը գրում է․ «ՀՀ Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու Երվանդ Խունդկարյանի շուրջ շարունակում են ուշագրավ զարգացումներ տեղի ունենալ: Ինչպես հայտնի է, Խունդկարյանի հետ կապված Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը բացասական խորհրդատվական կարծիք է տվել, ու կարելի է ասել, որ այն ազդելու է թեկնածուի ընտրության վրա խորհրդարանում: Ինչպես հայտնի է, ՍԴ դատավորների թեկնածուների հետ կապված ուսումնասիրություններ էր անցկացրել նաեւ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը: «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է պատգամավոր Արման Բաբաջանյանի հետ՝ պարզելու համար, թե ինչ բացահայտումներ են սպասվում: «Ես հիմնվել եմ առավելապես բաց աղբյուրների, հրապարակային փաստերի վրա, որոնք արդեն իսկ բավարար են նրա թեկնածությունը մերժելու համար։ Խունդկարյանի անունը կապվում է մեր երկրի ամենաաղմկոտ դատական գործերի հետ՝ սկսած Ա1+ հեռուստաընկերության փակման խայտառակ գործից մինչեւ տասնյակ քաղաքացիների ունեզրկում, Թեղուտում, Հայաստանում կատարված օտարերկրյա ներդրողների գործերի մերժում՝ պայմանավորված Սերժ Սարգսյանի եղբոր շահերի սպասարկման հանգամանքով, եւ այլն։ Այդ պատկերն ավելի ամբողջական է դարձնում այն փաստը, որ, որպես Վճռաբեկ դատարանի նախագահ, Երվանդ Խունդկարյանի կայացրած շուրջ մեկուկես տասնյակ վճիռներում Մարդու իրավունքների եվրոպական դատարանը ճանաչել է մարդու իրավունքների կոպտագույն խախտումներ, որոնց արդյունքում պետությունը վճարել է ավելի քան 300 հազար եվրոյի փոխհատուցում։ Շատ ավելի կարեւոր ու անդառնալի է այն վնասը, որ նա հասցրել է Հայաստանի հեղինակությանը», – նշեց Բաբաջանյանը»։ Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
17:03
16:42
16:28
16:16
16:00
15:45
15:26
15:09
14:52
14:36
14:16
13:54
13:34
13:18
13:06
12:49
12:41
12:36
12:19
12:07
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55