Սեպտեմբերի 9-ին՝ ժամը 04.15-ին, «Արտաշատի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից հաղորդում է ստացվել այն մասին, որ «որովայնի առաջային պատի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ հիվանդանոց է տեղափոխվել Արտաշատ քաղաքի 39-ամյա բնակիչը: ՔԿ փոխանցմամբ, նույն օրը՝ ժամը 06:50-ին, «Արտաշատի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից ՀՀ ոստիկանության Արտաշատի բաժին հաղորդում է ստացվել այն մասին, որ հիվանդանոցում 39-ամյա բնակիչը մահացել է: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ (սպանություն) հոդվածի 1-ին մասով: Նախաքննությամբ տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 39-ամյա բնակչին կյանքի հետ անհամատեղելի վնասվածքը պատճառել է 36-ամյա համաքաղաքացին: Քրեական գործով կատարված քննչական և դատավարական այլ գործողությունների, օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հանցագործության գործիք հանդիսացող դանակը հայտնաբերվել է և առգրավվել: Արտաշատ քաղաքի 36-ամյա բնակիչը ձերբակալվել է՝ 39-ամյա համաքաղաքացու սպանության կասկածանքով: Նախաքննությունը շարունակվում է: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
17:03
16:42
16:28
16:16
16:00
15:45
15:26
15:09
14:52
14:36
14:16
13:54
13:34
13:18
13:06
12:49
12:41
12:36
12:19
12:07
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55