Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Չինաստանում G20 գագաթնաժողովին մասնակցելուց հետո Թուրքիա վերադառնալու ճանապարհին ինքնաթիռի մեջ պատասխանել է լրագրողների հարցերին:
Էրդողանն ակնարկել է, որ իրենք մտադիր են ընդլայնել Մերձավոր Արևելքում իրենց ռազմական գործողություններն ու, չսահմանափակվելով Սիրիայով, մտադիր են առաջ շարժվել դեպի Իրաք, գրում է «Ջումհուրիյեթ» թերթը։
«Մենք այլևս հաստատել ենք մեր ներկայությունն այս տարածաշրջանում: Չենք կարող հետքայլ անել: Քրդական ուժերն Իրաքում ցանկանում են իրենց համար տեղ բացել: Մոսուլում: Մոսուլի հյուսիսում էլ Թելաֆերն է: Իսկ Թելաֆերում կան թուրքմեններ: Չես իմանա, թե վաղն այդտեղ ինչ կլինի: Կարող են մի օր որոշել ու այդտեղից ամբողջովին ջնջել թուրքմեններին: Միևնույն ժամանակ, (Իրաքյան Քուրդիստանի առաջնորդ Մասուդ) Բարզանին մեզ ակնարկում է, որ մենակ չթողնենք իրենց այնտեղ: Պետք է աչքի անցկացնենք այնտեղի անվտանգության հետ կապված հարցերը: Պետք է ուշադիր լինել ոչ միայն Սիրիայի, այլև Իրաքի նկատմամբ»,- ասել է Էրդողանը:
Նշենք, որ Մոսուլն Իրաքի ամենախոշոր նավթային կենտրոններից մեկն է, այն գտնվում է «Իսլամական պետություն» խմբավորման հսկողության տակ 2014թ.-ի հունիսից:
13:38
13:25
13:23
13:21
13:17
12:52
12:38
12:22
12:09
11:36
11:12
09:48
09:27
09:04
19:16
19:06
18:03
17:39
17:19
17:03
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55