Ինձ համար անակնկալ է Արսեն Ջուլֆալակյանի քայլը, գիտեի, որ իր համար կա ոչ կոմֆորտ վիճակ, բայց, որ կարող է հանգուցալուծումն այսպես շատ կտրուկ լինել, չէի սպասում: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը:
Հարցին՝ նա և Ջուլֆալկյանը նույն հանձնաժողովից են եղել, որևէ տարաձայնություն նկատե՞լ է, Հովսեփյանն արձագանքեց. «Իրականում ասեմ, այո, Կրթության հանձնաժողովը մի շարք տարաձայնություններ ունեցել է Կրթության նախարարության հետ, այդ թվում նաև` սպորտի բնագավառում, ինչը պարոն Ջուլֆալակյանը նշել է»:
Ջուլֆալակյանը, անդրադառնալով հարցին` խնդիրները փոխնախարարի հե՞տ են կապված, Սոֆյա Հովսեփյանը դրական պատասխան տվեց: «Այո, փոխնախարար Գրիշա Թամրազյանի հետ, որը սպորտն է համակարգում, և այս խնդիրը, որ կար, բավականին երկար էր, միգուցե հաղորդակցումը պատշաճ չի կատարվել»:
Հարցին՝ նման տարաձայնությունները պե՞տք է պատճառ լինեն, որ պատգամավորը հրաժարվի մանդատից, պատգամավորը նշեց, որ դա շատ անհատական և սուբյեկտիվ որոշելու հարց է: «Միգուցե ես չհրաժարվեմ, բայց փաստ է, որ պարոն Ջուլֆալակյանը հարաժարվեց, ամեն մեկն իր որոշումն է կայացնում: Իհարկե, ես, շատ գնահատելով պարոն Ջուլֆալակյանի մասնագիտական կարողություններն ու մարդկային որակները, շատ ափսոսում եմ, որ ինքն այլևս ցանկություն չունի շարունակել մեզ հետ, որովհետև այն, ինչ ինքը կարող է անել, վստահեցնում եմ, որ ես կամ մյուս գործընկերները չենք կարող անել, մասնավորապես, սպորտի բնագավառում»,- ասաց նա:
Ճշտող հարցին՝ նախարարի հետ կոնկրետ խնդիր եղե՞լ է, երբ, օրինակ, Ջուլֆալակյանը տեսակետ է հայտնել, բայց Արայիկ Հարությունյանը բոլորովին այլ բան է պնդել, նա ասաց. «Ակնհայտ խնդիրներ հանձնաժողովի նիստերի ժամանակ չեն եղել, եթե ներքին խնդիրներ եղել են, և այո, եղել են, դրանք երբեք ի ցույց չեն դրվել հանձնաժողովի նիստի ժամանակ»:
Ինչ վերաբերում է նրան, թե իշխող խմբակցությունը ինչպես է վերաբերվում Արայիկ Հարությունյանի գործունեությանը, հատկապես վերջին շրջանում, Հովսեփյանն ասաց, որ խմբակցությունից այն մարդիկ, ովքեր առնչվում են չափորոշիչների հետ, այդտեղ կան խնդիրներ, և այդ խնդիրները բացասաբար են գնահատվում: «Բոլորս էլ գիտակցում ենք, որ այդ խնդիրները որքան կապված են Արայիկ Հարությունյանի գործունեության հետ, այդքան էլ կապված չեն, որովհետև հանձնաժողովներն իրենց տեղում ոչ պատշաճ գործելու հետևանքով առաջացնում են այս խնդիրները: Այսինքն՝ մենք բոլորս գիտենք այս խնդիրների մասին, բայց գնում ենք նրան, որ համագործակցված լուծենք այդ հարցերը»,- նշեց նա:
Ըստ Հովսեփյանի՝ այս պահին չափորոշիչների հետ կապված հանձնաժողովը ստեղծված է, և բոլոր առաջարկները, քննարկումներն արվում են: «Այն առաջարկները, որոնք ներկայացնում ենք, մասնագետների հետ ենք քննարկել, ոչ թե ուղղակի մեր հանձնաժողովի միանձնյա որոշումն է, մասնագիտական քննարկման է ենթարկվել և պահանջելու ենք, որ այդ առաջարկներն անցնեն: Նախնական համաձայնություն ունենք, թե ինչպես կլինի, հետագան ցույց կտա»,- ասաց նա:
12:27
10:46
10:31
10:10
16:56
11:58
11:50
17:41
16:27
16:02
16:02
13:33
11:54
11:45
18:04
16:27
15:47
11:43
10:32
23:34
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03