ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում իրականացված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են 44-ամյա տղամարդու սպանության դեպքի մի շարք հանգամանքներ:
Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ Երևան քաղաքի 41-ամյա բնակիչը 2019թ. դեկտեմբերի 18-ին՝ ժամը 22:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Երկաթուղայինների 2-րդ փողոցում` իր տան դիմաց, անձնական փոխհարաբերությունների շուրջ ծագած վիճաբանության ժամանակ ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, նախապես իր հետ վերցրած, ապօրինի կերպով պահած հրազենից կրակոց է արձակել 44-ամյա տղամարդու կրծքավանդակի շրջանին: Կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքի հետևանքով՝ հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին վերջինս մահացել է:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ դեռևս 2019թ. դեկտեմբերի 19-ին որոշում էր կայացվել 41-ամյա տղամարդուն ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի (սպանություն) 1-ին մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) 1-ին մասով որպես մեղադրյալ ներգրավելու մասին: Նույն թվականի դեկտեմբերի 23-ին վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը և հայտարարվել հետախուզում:
2020թ. սեպտեմբերի 8-ին հետախուզման մեջ գտնվող 41-ամյա տղամարդը հայտնաբերվել է և հաջորդ օրը՝ սեպտեմբերի 9-ին, կալանավորվել:
Նախաքննությունը շարունակվում է:
17:03
16:42
16:28
16:16
16:00
15:45
15:26
15:09
14:52
14:36
14:16
13:54
13:34
13:18
13:06
12:49
12:41
12:36
12:19
12:07
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55