ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել, որտեղ նշվում է, որ չնայած հանրապետության տարածքում իրականացվող հակահամաճարակային միջոցառումների որոշ մեղմացումների, ՀՀ զինված ուժերում կորոնավիրուսային վարակի ներթափանցման և կանխարգելման, ինչպես նաև անձնակազմի մարտունակությունը բարձր պահելու նպատակով, դեռևս կշարունակվեն կանխարգելիչ միջոցառումները և կգործեն որոշակի սահմանափակումներ: Մասնավորապես, կշարունակեն արգելվել պարտադիր ժամկետային զինծառայողների բոլոր տեսակի արձակուրդներն ու ազատ արձակումները, տեսակցությունները, տեսակցության նպատակով այցելությունները զինվորական կառույցներ, մշտական տեղակայման վայրեր, այդ թվում՝ այցելությունները հոսպիտալներում բուժման մեջ գտնվող զինծառայողներին, և այլն: Սոցիալական ցանցերում և մամուլում հրապարակումներ եղան, թե Պաշտպանության նախարարությունը ռեկորդային թվով զանգեր է ստանում ժամկետայինների ծնողներից՝ թույլատրել իրենց զավակներին տեսնել: 168.am-ի հետ զրույցում ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը վստահեցրեց, որ այդ խնդրով զանգերը ռեկորդային չեն: «Իհարկե, օրվա ընթացքում հետաքրքրվողներ լինում են, և ծնողները բավականին ըմբռնումով են մոտենում: Մենք հասկանում ենք իրենց, բայց զինվորի առողջությունը փոխկապակցված է բանակի մարտունակությանը, և սա հիմա ամենաարդյունավետ տարբերակն է: Եթե համավարակի հետ կապված պատկերը կտրուկ փոխվի, բանակում էլ կվերանայվեն սահմանափակումները»,- ասաց նա: Հավելենք, որ պայմանագրային զինծառայողներին հանձնարարված է սահմանափակել և հնարավորինս բացառել շփումները քաղաքացիական ազգաբնակչության հետ, չմասնակցել զանգվածային միջոցառումների (խնջույքներ, տոնակատարություններ, թաղման արարողություններ և այլն):
21:45
21:19
21:04
18:02
17:43
17:19
17:02
16:49
16:32
16:06
15:28
15:05
14:03
13:36
13:17
12:45
12:18
12:03
15:14
14:50
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03