Ի՞նչ էր անում Ալեքսեյ Նավալնին Տոմսկում, երբ թունավորվեց այնտեղից վերադառնալու ճանապարհին: Նա աշխատում էր Ռուսաստանի կառավարության կոռուպցիոն գործունեության մասին իր հետաքննչական զեկույցներից մեկի վրա: Երբ աշխարհի մի շարք երկրներ են հանդես եկել նրան թունավորելու փաստի դեմ հայտարարություններով, ԱՄՆ-ի կոնգրեսականները կոչ են անում, որ Թրամփի վարչակազմն այդ ուղղությամբ սկսի հետաքննություն, գրում է Ամերիկայի Ձայնը։ Նավալնին չնայած դուրս է բերվել կոմայի իրավիճակից, սակայն Գերմանիայում նրան բուժող բժիշկներն ասում են, որ շատ վաղ է կանխագուշակելու համար, թե ինչ ազդեցություն կթողնի թույնը նրա օրգանիզմում: Կրեմլը հերքում է իր մասնակցության մասին բոլոր մեղադրանքները: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սակայն իրեն հարց ուղղով լրագրողներին խորհուրդ է տալիս կենտրոնանալ ոչ թե Ռուսաստանի, այլ Չինաստանի վրա, որը նրա խոսքերով, «կատարում է ավելի վատ գործողություններ»: Բայց չնայած Թրամփի այս հայտարարությանը, երկրի պետքարտուղար Մայք Փոմփեոն միացել է այն յոթ երկրների արտգործնախարարներին, որոնք երեքշաբթի օրը հանդես եկան Ռուսաստանին դատապարտող հայտարարությամբ, և կոչ արեցին Ռուսաստանին արդարադատության առջև կանգնեցնել պատասխանատուներին: ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարցերով հանձնաժողովի նախագահ դեմոկրատ կոգրեսական Էլիոթ Էնգելն էլ հանրապետական կոնգրեսական Մայքըլ ՄաքՔոլի հետ միասին մի նամակ հղեցին Թրամփին, հետաքննություն սկսելու կոչով: Պալատի անդամներից Թոմ Մալինովսկի կոչ է անում սկսել պատժամիջոցներ ընդդեմ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի: Իսկ Կրեմլը Գերմանիային է մեղադրում Նավալնիին մտածված թունավորելու մասին ապացույցներ ունենալու «խաբեբա» հայտարարությունների համար:
17:03
16:42
16:28
16:16
16:00
15:45
15:26
15:09
14:52
14:36
14:16
13:54
13:34
13:18
13:06
12:49
12:41
12:36
12:19
12:07
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55